Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո
ՍպորտԳերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 22-ին կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:
Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) եւ գերմանացի Գեորգ Մեյերի հետ:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, երրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մրցաշարային դրությունը. Կարլսեն՝ 2 միավոր, Սվիդլեր, Անանդ՝ 1.5-ական, Արոնյան, Մեյեր, Վաշյե-Լագրավ, Կարուանա՝ 1-ական, Վալյեխո, Նայդիչ՝ 0.5-ական, Կեյմեր՝ 0: