Ֆուտբոլիստը ֆանատների հարձակման փորձի պատճառով չի ցանկացել հեռանալ խաղադաշտից
Սպորտ
Բուլղարիայի առաջնության 29-րդ տուրի «Լուդոգորեց» - «Լեւսկի» հանդիպման ժամանակ դաշտի տերերի խաղացող Կոսմին Մոցին 80-րդ րոպեին խփել է երկրորդ գոլը «Լեւսկիի» դարպասը, իսկ 3 րոպե անց ստացել է կարմիր քարտ։ Մոցին մի քանի րոպե վիճել է մրցավարների հետ՝ առաջացնելով մրցակցի ֆանատների զայրույթը։
Ֆուտբոլիստի ուղղությամբ նետել են առարկաներ, իսկ դուրս է եկել խաղադաշտից ոստիկանների վահաններով պաշտպանված։ «Լեւսկիի» ֆանատները նաեւ փորձել են ներխուժել խաղադաշտ։
2։0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցը»։