Նավթի գներն իջնում են
HeaderՆավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ ապրիլի 15-ի սակարկությունների ընթացքում աննշան իջել են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։
WTI նավթի մայիսյան ֆյուչերսներն իջել են 0,45 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 63,60 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսին մատակարարմամբ, իջել են 0,24 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 71,38 դոլար։