ԵԱ․ Հայ ըմբիշները դուրս մնացին չեմպիոնական պայքարից, Ջուլֆալակյանը կգոտեմարտի բրոնզի համար
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ըմբիշները դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից։
77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում 2։1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, 5։1 հաշվով՝ մոլդովացի Դանիել Կատարագային։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովը։
87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտում 3։6 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ ավարտեց մրցելույթը։
60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում 5։6 հաշվով պարտվեց ուկրաինացի Լենուր Տեմիրովին։
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում 0։4 հաշվով պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին։
72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը որակավորման փուլում 2։13 հաշվով պարտվեց ռուսաստանցի Աբուազիդ Մանցիգովին։
82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակիչում 0։9 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Կոմարովին։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 97 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 4։0 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Յոհան Լունդին, 1/8 եզրափակիչում 0։3 հաշվով պարտվեց ադրբեջանցի Օրխան Նուրիեւին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում