ԵԱ․ Ջուլֆալակյանը, Մանուկյանն ու Գալստյանը հանդես կգան սփոփիչ գոտեմարտերում
ՍպորտՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ ապրիլի 13-ին կշարունակեն պայքարը սփոփիչ գոտեմարտերում եւ հաղթանակի դեպքում, իրավունք կստանան մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին։
77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կգոտեմարտի գերմանացի Դենիս Կուդլայի եւ ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեի դիմակայության հաղթողի հետ, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կմրցի բելառուս Մաքսիմ Նեհոդայի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ըմբիշներն առաջնության առաջին օրը հաջող հանդես չեկան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում