Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների դուստրերը՝ մայրերի հետքերով
Life
Կարմիր գորգերի գլխավոր հերոսուհիները կարծես արժանավոր փոխարինողներ կունենան։ 5-ամյա Նոր Ուեսթը՝ 38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 41-ամյա Քանյե Ուեսթի դուստրը, արդեն հանդես է գալիս առանց ծնողների։

Նա ամսագրի շապիկին արդեն իսկ նկարահանվել է առանց մայրիկի, մասնակցում է հոլովակների նկարահանմանը, իսկ երեկ միայնակ երեկույթի է գնացել։ Նա մասնակցել է ի պատիվ երգչուհի Ջոջո Սիվայի ծննդյան 16-ամյակի կազմակերպված երեկոյին. Նորթը վերջերս նկարահանվել է երգչուհու հոլովակում։ Նորթի հետ է եղել Քորթնի Քարդաշյանի 6-ամյա դուստրը՝ Պենելոպա Դիսիկը։
