ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«168 ժամ». «Ուժեղ» իշխանության մանր թուլությունները

Մամուլ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախօրեին Նորագավթի մաքսատանը տեղի ունեցած խայտառակ միջադեպը շարունակում է մնալ ամենաքննարկվող հարցը։ Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն արժանացել է ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։ Այս միջադեպը բացահայտել է շատ նուրբ ու խորը շերտեր, որոնք վերաբերում են պետություն-քաղաքացի, իշխանություն-քաղաքացի հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն իր այդ քայլով ցույց է տվել իշխանության, պետության իրական վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ։ Նա ցույց է տվել, որ քաղաքացին ոչ թե նպատակ է, ինչպես ենթադրում էր իր իրականացրած հեղափոխության գաղափարախոսությունը, այլ ընդամենը միջոց։ Միջոց, որով իշխանությունը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինքնահաստատվում է, միջոց, որով իշխանությունը ցույց է տալիս իբրեւ թե իր ուժեղ լինելը։ Իրականում Նիկոլ Փաշինյանի վարքագիծն իշխանության թուլության, եւ ոչ երբեք՝ ուժի նշանն էր։ Առանց քաղաքացու իշխանությունը ոչինչ է։ Առավել եւս այն իշխանությունը, որը հաստատվել է քաղաքացիների պայքարի միջոցով եւ որը դեռ բավականաչափ վայելում է քաղաքացիների վստահությունը։

Ահա այդ իշխանությունը, որը քաղաքացու հետ վարվում է այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, շատ արագ կորցնելու է նույն այդ քաղաքացիների վստահությունը, որովհետեւ քաղաքացիները պատրաստ չեն վստահել իշխանությանն իրենց արժանապատվության հաշվին։ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, քաղաքացիների միջոցով իշխանության գալով, ցանկանում է ստանալ նաեւ նրանց արժանապատվությունը՝ սեփական իշխանության համար համապատասխան տեսարաններ ապահովելու նպատակով։ Բազմաթիվ տեսախցիկների առջեւ Փաշինյանի կատարմամբ այդ տեսարանը ցուցադրեցին բոլոր հեռուստաալիքներով, բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան… Սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունն այսպիսով աստիճանաբար վերափոխվում է իշխանական բիրտ ու անարժանապատիվ ուժի։ Իսկ ցանկացած ազդեցություն, ինչպես հայտնի է, ծնում է հակազդեցություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի, որ քաղաքացին մի օր փորձելու է վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը։ Ամեն մի նման միջադեպով Փաշինյանը մոտեցնում է այդ օրը։

Հ.Գ. Տեղեկացնենք, որ երեկ մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է։ Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը հրահանգել էր դիմում գրել եւ աշխատանքից ազատվել եւս երեք աշխատակիցների։ Հ. Մարտիրոսյանն աշխատանքի էր անցել ընդամենը երկու ամիս առաջ։ «168 Ժամի» տեղեկություններով՝ Փաշինյանի այցից առաջ մաքսատանը մի քանի օր շարունակ մաքրման աշխատանքներ են տեղի ունեցել։ Ավելին, այցից մեկ օր առաջ մաքսատանն է եղել անձամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ստուգել է իրավիճակը, որպեսզի Փաշինյանի այցի ընթացքում որեւէ տհաճ բան տեղի չունենա։ Մեր զրուցակիցներն ասում էին, որ մաքսատանը, որը սպասարկում է օրական ավելի քան 300 ավտոմեքենա, ոչ մեծ աշխատակազմով, բնականաբար, նման իրավիճակներ էլ կլինեն. «Օպերային թատրոնի դահլիճ չէ, մաքսատուն է, օրական պատկերացնո՞ւմ եք՝ որքան վարորդներ են ելումուտ անում, ինչ ասես՝ կարող է լինել, ծխախոտի մնացորդ էլ կլինի, ի՞նչ մեծ խնդիր էր, որ նման շոուի վերածվեց»։ Ֆեյսբուքահայությունն էլ, ի դեպ, իր հերթին՝ երեկ ողջ օրվա ընթացքում լուսանկարներով եւ տեսանյութերով ապացուցում էր, որ պետական դրոշը Փաշինյանի՝ մաքսատան աշխատասենյակ մտնելու պահին, ոչ թե գետնին էր ընկած, ինչպես նա հայտարարում էր տեսախցիկների առջեւ, այլ հենած էր պատին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
Ամենադիտված