Հունաստանի նոր կառավարությունը երդում տվեց
ՄիջազգայինՀունաստանի նոր կառավարությունը օգոստոսի 28-ին երդում Է տվել Նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ՝ երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկա Տանու-Խրիստոֆիլուն գլխավորած կառավարության կազմումընդգրկված Է 23 մարդ, ներառյալ փոխնախարարներն ու վարչապետն ինքը: Կառավարության հիմնական խնդիրը կդառնա վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Օգոստոսի 27-ին տեղի Է ունեցել Հունաստանի տեխնիկական կառավարության ղեկավար, Գերագույն դատարանի նախագահ Տանու Խրիստոֆիլու երդմնատվությունը:
Տեխնիկական կառավարությունում Հունաստանի ֆինանսների նախարարությունը գլխավորել Է վերջին ամիսներին միջազգային վարկատուների հետ գլխավոր բանակցորդներից մեկը՝ Յորգոս Խուլիարակիսը, երկրի արտաքին գործերի նախարար Է դարձել արդեն երկու անգամ այդ պաշտոնն զբաղեցրած (Պանայոտիս Պիկրամենոսի եւ Կոնստանտինոս Կարամանլիսի կառավարություններում) Պետրոս Մոլիվյատիսը: Նախարարների կաբինետի կազմն օգոստոսի 28-ին հայտարարել Է նոր կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոդոլֆոս Մորոնիսը:
Նա հայտնել Է, որ պաշտպանության նախարարությունը գլխավորել Է պաշտոնաթող գեներալ Իոանիս Գյակիսը: Կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Է մնացել Պանայոտիս Նիկոլուդիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: