Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ Հայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս American Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում


ԱԺ ամբիոնը պիտի օրհնվի. հոգևորականն ու ցուցարարները ցանկանում են գնալ նիստերի դահլիճ (ուղիղ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պնդում են՝ նման երևույթները չպետք է տարածվեն:

«Դրանք դեմ են մեր ազգային արժանապատվությանը, ազգային հոգեկերտվածքին: Ով ուզում է այդ կյանքով ապրի, թող ապրի, մենք չենք ասում՝ գնդակահարել, ոչ, նրանք էլ մարդ են, ունեն կյանքի իրավունք, բայց մենք դեմ ենք, որ դրանք տարածում ստանան»,- ասաց նա՝ անդրադառնալով տրանսգենդերներին:

Ըստ պատգամավորի՝ մենք պատերազմող պետություն ենք, «այն վիճակում չենք, որ կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, թողնեն տարածվեն նման երևույթները»:

«Հայաստանի Սահմանադրությունը, այլ օրենքները, բավական ընդարձակ իրավունքներ են տալիս նրանց: Նրանք ուզում են ամեն ինչ հասցնել նրան, որ ժողովուրդը հաշտվի դրա հետ: Այնինչ, այդ երևույթները չպետք է տարածում ստանան: Բավական է, որ վերացնենք մեր ավանդական արժեքները: Եթե մեր ժողովուրդը գոյապահպանման խնդիր չունենար, մենք վրդովված չէինք արտահայտվի, բայց գալ այլ բան խոսել…»,- մանրամասնեց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորն ասաց, որ թիվ մեկ քաղաքական մարմինը չի կարելի օգտագործել այլ նպատակներով: «Ավելորդ եվրոպացի երևալը պետք է թողնենք ու մտածենք մեր երկրի մասին: Ժողովուրդը մեզ գործուղել է ԱԺ, որ ամրացնենք մեր պետությունը, ոչ թե քանդենք, իսկ սա պետականաքանդ գործընթաց է»,- հավելեց նա:

Պետրոսյանն ասաց, որ ինքը խտրականություն չի ցուցաբերում:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ չի կարելի տուրք տալ ավելորդ եվրոպամոլությանը:

«Մենք այնպիսի բյուջե չունենք, որ վարձկաններ պահենք, մենք ծնելիության աճ պետք է խրախուսենք: Ձեզ հայտնի՞ է, որ երկու արական սեռի ներկայացուցիչներից մարդ գոյանա: Ինձ հայտնի չէ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ի՞նչն է իրենց պակասում, որ ԱԺ-ն փորձում են հարթակ դարձնել հարցերը լուծելու համար: «Ոչ մի նահանջ մենք չենք ունենալու, օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ հարցը լուծենք: Զինվորը, որ գնում է մարտի դաշտ, ենթագիտակցորեն պաշտպանում է իր ընտանիքը: Որ ընտանիքը աղավաղվեց, լավ չէ»,- նշեց ԲՀԿ-ականը: 

13:06

Սրբապիղծ քարոզ է հնչել ԱԺ-ի բարձր ամբիոնից, որը հայ ազգի գլխավոր ամբիոնն է, մենք այսօր այստեղ ենք, որպեսզի այս այլանդակության դեմն առնենք, և քանի որ այս կառույցը ղեկավարում է Արարատ Միրզոյանը, թող գա և մեզ պատասխան տա:

Քահանան հայտնեց, որ պետք է գնան և օրհնեն խորհրդարանը, սրբագործեն այն:
Այս մասին ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց բողոքի ակցիայի մասնակից քահանան:

Հարցին, թե չի կարծում, որ որոշակի առումով նման կողմնորոշում ունեցող անձանց իրավունքները ոտնահարվում են, և յուրաքանրյուրն ունի խոսելու իրավունք, հոգևորականն ասաց, որ խոսքի ազատություն է, և ով ինչ ուզի կարող է ասել. «Բայց երբ մարդու խոսքը նպատակասլաց տվյալ ժողովրդին բարոյազրկելու, հանցանքների մեջ ներգարվելու մասին է... օրինակ, ի՞նչ եք կարծում մի գող մարդ կգա՞ր, կբարձրանա՞ր ԱԺ ամբիոն և կասեր՝ ժողովուրդ ջան, մինչև հիմա որ ասել ենք գողությունը սխալ է, հանցագործություն է, ի՞նչ եք խոսում, գիտեք, գողությունը շատ լավ բան է, գիտեք, մեզ` գողերիս, ինչքան են ծեծել, նույնիսկ սպանել, գիտեք ախր մեր՝ գողերիս իրավունքներն են ոտնահարում, կամ մարդասպանը կգա՞ր կասեր՝ Դարվինի էվուլյուցիոն մարդը առյուծից է, ես էլ հոշոտել եմ, սոդոմականը գա ասի՝ Աստված սխալ է ստեղծել ձեզ, դուք իրավունք ունե՞ք... տղամարդը տղամարդու հետ այլանդակություն անելը, Սուրբ Ավետարանում ասում են՝ սրբապղծություն է»:

Դիտարկմանը, թե ասում են, որ ժամանակին եկեղեցին գիտությունն էլ չէր ընդունում, քահանան ասաց, որ նույն թխած տեքստերով այսօր էլ փորձում են խոսել. «Ի՞նչն էր թխած. Եվրոպայում, միգուցե, դարերի ընթացքում կաթոլիկ պապը մարդ էր վառել, հայ ժողովուրդ, պատմության ո՞ր էջում է գրված, որ հայոց եկեղեցին մարդ է վառել, ոչ մի:

Բա մենք եկեղեցի ասելով` հայ եկեղեցին ենք պատկերացնում»: 

Այս պահին հոգևորականը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլ քաղաքացիներ, սպասում են, որ ԱԺ անվտանգությունը թողնի նրանց բարձրանան նիստերի դահլիճ:

12:12

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորում են խմբակցությունների անդամներին հնարավորություն և հարթակ չտալ նրանց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ այդ ճանապարհը կտանի պետության, ազգային արժեքների կործանմանը:

Հիշեցնենք, որ Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ նախագահ, տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանը, ով հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից: Նա կոչ արեց ձեռնամուխ լինել գենդերային հավասարության, մարդու իրավունքների ապահովմանը նպատակադրված օրենսդրական բարեփոխումների իրականացմանը:

Հիշեցնենք նաև, որ նրա ելույթին արձագանքեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ այն  դիտարկելով անարգանք հանձնաժողովի, ԱԺ-ի նկատմամբ: Նաիրա  Զոհրաբյանը նշեց, որ լսումների թեման դատաիրավական բարեփոխումներին, երեխաների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին էր վերաբերում, մինչդեռ տրանսգենդերի ելույթը խախտել է օրակարգը:

 

Դիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Լոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին
Ամենադիտված