Իրականում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը Մագելանը չի իրականացրել
LifeՄենք գիտենք, որ...
Առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է Ֆեռնան Մագելանը:
Իրականում այդպես չէ:
Մագելանն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն այդպես էլ չավարտեց: 1521 թվականին նա սպանվեց Ֆիլիպիններում: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած անձը Մագելանի ստրուկ և թարգմանիչ Էնրիկե դե Մալական էր, կամ, ինչպես նավաստիներն էին կոչում նրան, սև Հենրին: Ֆեռնան Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Տիրապետելով նավաստու ու ծովագնացի աշխատանքին՝ նա սկսում է ուսումնասիրել նաև քարտեզագրություն։ Արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ դեպի Համեմունքների կղզիներ (Արևել յան Ասիա, Մալազիա) շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը չափազանց երկար է, և այն զգալիորեն կկարճանա, եթե նավարկեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ամերիկան։ 1511 թվականին նա արդեն եղել էր Մալազիայում, որտեղ հասել էր Պորտուգալիայից՝ շրջանցելով Աֆրիկան և կտրելով Հնդկական օվկիանոսը: Այստեղ էլ, ի դեպ, Մագելանը ստրուկների շուկայում գնել էր սև Հենրիին և վերադարձել էր Լիսաբոն նրա հետ: Իր հետագա բոլոր արշավանքներում Հենրին նրա հետ է եղել: