ՌԴ-ում գտնում են, որ ԱՄՆ-ը մտահոգված է ռուս-չինական համագործակցությամբ
ՄիջազգայինՌուսաստանի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Չինաստան: Նրա խոսքով` դա վկայում է, որ ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությամբ:
«ԱՄՆ-ը մտահգվել է. Սոչիից հետո Քերիին մեկնում է Պեկին: 1970-ական թվականներից նրանց նպատակն էր թույլ չտալ ռուս-չինական դաշինք: Սակայն դա ձևարվորվում է: Նյարդայնանում են». այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պուշկովը:
Ավելի վաղ նա Ռուսաստանի և Չինաստանի դաշինքն անվանել էր արևմտյան երկրներից կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող էկսպանսիային պատասխան: