Թանկարժեք մետաղների գները նվազել են ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել


Բելոռուսական «կոլտնտեսության» դեղատոմսերը

Հասարակություն

Մեր երկրի հանրությունը և Արցախի ողջ ժողովուրդն արդեն գիտեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սկանդալային, համարյա թե փողոցային հայտարարությունների մասին։ Բելառուսական կոլտնտեսություններից մեկի նախկին նախագահի խոսքի բոլոր գոհարները չեմ կրկնի։ Բայց որոշ բաներ վերհիշենք։ Մոսկվայում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտնեց իբր հետաքրքրություն գրգռող մի պատմություն այն մասին, որ առաջ Մինսկը և Մոսկվան արցախա-ադրբեջանական հակամարտության լուծման առաջարկներ են արել։

Ինչպես մեկնաբանել Բելառուսի նախագահի խոսքը, և ինչու այն ասվել է հենց այժմ, երբ Ռուսաստանը հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև։ Ճիշտ է, Լուկաշենկոն բարձրահունչ հայտարարություններ անելու հակում ունի։ Իսկապես, նրա հայտարարությունները բազմանշանակ են ընկալվում. Սարգսյանն ընդհանրապես չի՞ ցանկացել Բաքվին վերադարձնել հինգ շրջանը, թե՞ չի ցանկացել, որ հակամարտության գոտում հայտնվեն ռուս և բելառուս խաղաղարարները։ Ընդ որում, Բելառուսի նախագահն ակնհայտորեն ընդգծում է, որ Ադրբեջանը դեմ չէր իրադարձությունների զարգացման առաջարկվող սցենարին։

Հնարավոր է, որ Լուկաշենկոն ցանկանում է դրդել Ռուսաստանի, Ադրբեջանի գործող և Հայաստանի նախկին նախագահներին, որ արձագանքեն իր հայտարարությանը։ Չէ՞ որ 2017-ի մարտին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Լուկաշենկոն, խոսելով Արցախի մասին, ասել է, թե «դա մեր խնդիրը չէ, իմ խնդիրը չէ», «մենք այնտեղ անելու բան չունենք», «հակամարտող կողմերն իրենք պետք է դա լուծեն»։ Այնուհետև. «Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը տասնամյակներով ոչինչ չի արել և չի անի, մինչև երկու առաջնորդները չնստեն և չասեն` եկեք խնդիրը լուծենք ի շահ մարդկանց»։ Ինչ-որ բան հուշում է, որ Մինսկի այդ ակտիվությունը կարող է վերջերս Մինսկ այցելած Ալիևի հետ ինչ-որ պայմանավորվածության արդյունք լինել։ Կարող ենք ենթադրել, որ պաշտոնական Մինսկը դրանով հայտնում է Ալիևի ու Փաշինյանի ենթադրվող հանդիպման վայրը դառնալու իր հավակնությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի սուր քննադատությամբ Լուկաշենկոն փորձում է հանդես գալ Ռուսաստանի հե՞տ, թե՞ առանձին։ Չէ՞ որ ոչ նախագահ Պուտինը, ոչ ՌԴ ԱԳՆ-ն դեռ չեն արձագանքել Լուկաշենկոյի` որպես կարգավորման գլխավոր միջնորդի հայտարարություններին, և այդ հարցում, ինչպես սիրում է ասել Լուկաշենկոն, «կան որոշակի ենթատեքստեր»։ Ընդգծեմ, որ ՄԽ կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, համանախագահ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Գաղտնիք չեն նաև Ղազախստանի հետ Լուկաշենկոյի, իսկ Թուրքիայի հետ` Ղազախստանի «հատուկ հարաբերությունները», որոնց հիման վրա էլ Լուկաշենկոն ժամանակի ընթացքում դարձավ թուրքասեր։ Իսկ Ադրբեջանի և Իլհամի հետ իր «անձնական» հարաբերությունների մասին կոլտնտեսության նախկին նախագահը, առանց քաշվելու, տարփողում է աջ ու ձախ։ Գաղտնիք չէ, որ Մինսկը և Անկարան ձգտում են համանախագահի կարգավիճակ ստանալ կամ ընդհանրապես փոխել բանակցությունների ձևաչափը։

Սակայն հարավկովկասյան ուղղությունում Լուկաշենկոյին դժվար թե հաջողվի իր գիծը տանել` լինելով ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև Ռուսաստանի հետ միութենական պետության անդամ։ Չնայած բարդ վիճակներ ստեղծել Մինսկը կարող է։ Բայց դա նա անում է այնպիսի իրադրությունում, երբ Արցախում և նրա շուրջը «ինչ-որ բանի հոտ է գալիս»։

Հնարավոր չէ թաքցնել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի նախկին երեք նախագահների օրոք ոչ մի Լուկաշենկո չէր համարձակվի իրեն պահել շուկայական կիսագրագետ պառավի նման։ Եվ այն, որ նա իրեն հենց այդպես է պահում, մեր մեղքն է, ոչ թե Լուկաշենկոյի. մենք ենք նրան տվել այդ հնարավորությունը։ Իսկ ընդհանրապես, կոլտնտեսականը պարզապես հարվածի տակ է դրել Պուտինին, Սերժ Սարգսյանին և Ալիևին ։

Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան
Ամենադիտված