«Կանեփ-կակաչ-2015». ոչնչացվել է 3082 կգ կանեփի զանգված
Հասարակություն«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 25-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 3082 կգ կանեփի եւ 14 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 112,39 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 կգ չորացրած կանեփի բույս, 1,6 մլ դեզոմորֆին եւ 4,3 գրամ կանեփի սերմ:
Առգրավվել է նաեւ գործարանային համարով 2 սվին-դանակ, 2 դանակ, 1 դատարկ պահունակ եւ չկրակված 5 փամփուշտ: