Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


««Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գործը բարդ է լինելու». Վիգեն Հակոբյան

Քաղաքականություն

«Այս փոխհրաձգությունը երկուսին էլ մեծ վնաս է տալու, որովհետև հսկայական քանակի կոմպրոմատ են իրար վրա թափում։ Չէի ասի, թե կոմպրոմատի թեմաները նոր են հանրության համար, որովհետև դա այս կամ այն չափով շրջանառության մեջ էր լինում։ Այս ամենի արդյունքում երկուսն էլ բավականին տուժելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցի, թե ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև ընթացող փոխհրաձգությունն ինչի՞ կարող է հանգեցնել։

 

Ըստ նրա՝ թեպետ որևէ լուրջ պատրանքներ չկային, որ այս երկու քաղաքական ուժերը նոր խորհրդարանում լինելու են դասական առումով ընդդիմություն, հիմա այդ ընդդիմադիր ռեյտինգն է՛լ ավելի է նվազում.

«Այս ամենի արդյունքում կարող են շահել երրորդ ուժերը՝ ընդդիմադիր դաշտում և իշխանությունում։ Ամենաանհասկանալին այն է, որ այս կոմպրոմատային պայքարը սկսվեց ոչ թե նախընտրական շրջանում, թեև համարվում էր, որ նրանք են մրցում երկրորդ և երրորդ տեղերի համար, իրենք բնական մրցակից էին, հասկանալի էր, որ պայքարելու են ձայների համար, և, եթե այդ կոմպրոմատների արդյունքում որևէ մեկը կորցներ ձայներ, մյուսն ավելի առաջ կլիներ, բայց կոմպրոմատների տարափը սկսվեց հետընտրական շրջանում։ Իհարկե, ֆորմալ առիթը բանավեճի ընթացքում Մարուքյանի և Ծառուկյանի միջև դիալոգն էր, բայց այդ բանավեճից հետո ժամանակ կար մինչև ընտրությունները, և նրանք մասին չխոսեցին»։

Այս ամենը, ըստ նրա՝ բերում է նրան, որ, եթե ինչ-որ հույսեր կային այդ կուսակցությունների հետ կապված, դրանք բավականին նվազում են։

«Որևէ քաղաքական ուժ կամ դեմք, ի տարբերություն նախորդ շրջանների, չի փորձում միջնորդ հանդիսանալ, հանդես գալ՝ որպես հաշտարար։ Շատ քաղաքական ուժեր շահագրգիռ են, որ այս երկու քաղաքական ուժերի վերաբերյալ որոշակի կասկածամտությունն էլ ավելի ավելանա։ Հիմնական կասկածն այն էր, որ խորհրդարանը գոնե ստարտային պայմաններում չունի իրական ընդդիմություն»։

Քաղտեխնոլոգն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի ներսից էլ կարող է ընդդիմություն առաջանալ. «Օրերս նման միտք արտահայտեց նաև փոխվարչապետ Ավինյանը, այնպես որ, շահագրգիռ ուժեր շատ կլինեն, որովհետև այս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում։ Սկսվում է մի նոր փուլ, առաջին հերթին՝ ընդդիմադիր դաշտը գրավելու, ընդդիմադիր դաշտում վերաձևավորումներ անելու առումով։ Եթե իշխանության առումով այս ընտրություններով կապիտալիզացվեց հեղափոխության արդյունքները, այս պարագայում չունեցանք հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնելու ընդդիմադիր դաշտը, և այս պրոցեսները, թերևս, դրա համար են»։

168.am-ի հարցին՝ որքանո՞վ է ռեալ, որ հենց «Իմ քայլը» դաշինքի ներսից կձևավորվի այդ ընդդիմությունը, նա պատասխանեց, որ դա բավականին ռեալ է, և հենց այնտեղից կարող է ձևավորվել.

««Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան է, բազմատեսակ, բազմավեկտոր՝ թե աշխարհաքաղաքական, թե՛ ծագումնաբանության առումով, այնտեղ մարդիկ ներկայացնում են նույնիսկ տարբեր քաղաքական կուսակցություններ, հոսանքներ, շարժումներ, բաց և փակ հասարակական ինստիտուտներ, հիմնադրամներ։ Եվ հիմա, երբ շատ է խոսվում, որ ներսում կա պայքար այսինչ պաշտոնի, այսինչ դիրքի համար, ամենաբարդ դիրքերից մեկը, որ կարող է լինել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնն է։ Դա բավականին բարդ կառավարվող միավոր է լինելու։ Դրա համար այնտեղ եղած բազմազանությունը ժամանակի ընթացքում կարող է ծնել ներքին ընդդիմություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Վթար է․ ջուր չի լինելու Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Ամիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանԻրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Ամենադիտված