Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար


«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու»

Header

Պարզվում է՝ Երևանի նոր իշխանությունների կարծիքով, տրանսպորտային ցանցի խնդիրները դեռ երկար ժամանակ չեն լուծվելու: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդպես էլ չեն մեկնաբանում, թե ինչու է այդ աստիճան անհնարին դարձել Երևանի ներքաղաքային տրանսպորտային ցանցի հարցը լուծելը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նաև տրանսպորտի հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է, ինքն էլ չգիտի, թե առաջարկվող տարբերակում քաղաքային նոր իշխանություններն ինչ խնդիր են տեսել, որի պատճառով որոշել են հարցը 2–ից 4 տարով հետաձգել:

«Սա խայտառակություն է, քանի որ արդեն իսկ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որի արդյունքում տրվել են համակարգային լուծումների 90 տոկոսից ավելիի պատասխանները: Եվ եթե անգամ այստեղ կան թերություններ, ապա հարկավոր է դրանք վերացնել, ոչ թե ընդամենը մեկ թերություն նկատել ու նոր հեծանիվ հորինելու մասին մտածել: Այստեղ ամեևին էլ էական չէ, թե այդ աշխատանքը կարելի էր, թե չէր կարելի ավելի մատչելի գնով իրականացնել, բայց փաստացի այդ ծրագիրը կազմվել է, որի վրա մոտ 850 հազար դոլար գումար է ծախսվել: Այս պարագայում ինձ հետաքրքրում է, թե ո՞ր փորձագետն է իրեն ավելի լավ մասնագետ համարում, որ կարող է ավելի լավ կատարել այն հսկայածավալ աշխատանքը, որն արդեն իսկ իրականացված է»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:

Ի դեպ, նշենք, նաև, որ մոտ 1 միլոն դոլարանոց այս ծրագրում ներգրավված են եղել Երևանի քաղաքապետարանի, այլ պետական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք ծրագրի վրա աշխատել են առանց որևէ ֆինանսավորում ստանալու: Այսինքն, նշված գումարից բացի այդ փաթեթի աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել են նաև հանրային ռեսուրսի ջանքերն ու հնարավորությունները, որոնք առանց ֆինանսական աջակցության են ներգրավվել այդ աշխատանքային խմբում: Եվ այս պարագայում ջուրը նետել ամեն ինչ և հայտարարել, որ այն պիտանի չէ, քանի որ թերություններ ունի, համաձայնեք, որ լուրջ մոտեցում չէ:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ թերություններ են հայտնաբերվել, որ դրանք չեն կարող շտկվել: Իսկ եթե իսկապես փաթեթը լավը չէ, ապա հարկավոր է հետ կանչել այն գումարը, որը ծախսվել է այդ ծրագրի մշակման վրա: Քննարկումների ժամանակ ես դեմ էի աշխատանքի տեմպերին, ես կողմ էի ավելի լավ մոդելի մշակմանը, բայց իմ խնդիրը ոչ թե հետ, այլ առաջ նայելն է: Եթե համակարգը տարեսկզբից ներդրվեր, այսօրվա դրությամբ մենք արդեն իսկ ավելի լավ տրանսպորտային համակարգ կունենայինք: Բայց ներկայիս իշխանությունները նման մոտեցում ցուցաբերելով՝ խնդիրն ավելի հետ են տանում, որի իմաստը ինձ համար, անկեղծ ասած, հասկանալի չէ»,– ասաց Բ. Պիպոյանը:

Նախագծով առաջարկվում է նոր երթուղային ցանց ներդնել, որը պետք է նոր միասնական օպերատորով գործեր, իսկ բիզնեսը պարտավոր էր հաշվի նստել այդ իրողության հետ: Բայց, եթե այսօրվա դրությամբ բիզնեսը կարողացել է ներկա իշխանություններին «համոզել», որ իրենք ավելի ուժեղ են, ապա հարկավոր է պարզաբանել, որ սպառողների համար էլ պարզ լինի, թե ինչու քայքայված տրանսպորտային ցանցը չի փոխարինվում նորով և ինչո՞ւ տրանսպորտի արդիականացման ծրագիրը չի ներդրվում:

«Քաղաքապետարանը պետք է հնչեցնի իր տեսակետը, թե ինչու չի ցանկանում իրականացնել այդ ծրագիրը, քանի որ 2 կամ 4 տարի հարցը հետաձգելը խայտառակություն է: Նման բան ասողն անուղղակի ընդունում է, որ ինքը չի հասկանում և չի պատկերացնում խնդրի կարևորությունը, քանի որ 2–4 տարում էլ ավելի բարդ վիճակի մեջ կհայտնվի տրանսպորտային ցանցը: Դա նշանակում է նաև, որ առնվազն այդքան տարի գործող տրանսպորտային ցանցով պետք է կարողանան սպասարկում իրականացնել: Այսինքն, ստացվում է, որ գործող բիզնեսը պետք է նորից ներդրում անի, իսկ այդ պարագայում արդեն բիզնեսը իշխանություններին կստիպի ոչինչ չանել, մինչև կատարված ներդրումները հետ գան: Մեր այսօրվա քաղաքային իշխանությունները պետք է նվազագույնը կա՛մ այսքանը հասկանան և նման հայտարարություններ չանեն, կա՛մ հիմնավորեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում»,– ասաց Բ. Պիպոյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ քաղաքապետարանի պատասխանատուներն այս ընթացքում նույնիսկ ծրագրի աշխատանքային խմբին չեն հրավիրել քննարկումների, որը կօգներ իշխանություններին շատ հարցերի մասին պարզաբանումներ ստանալ: Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ պատասխանող կողմը հանրային օղակներից հնչեցվող հարցերին պաշտոնապես չի արձագանքում և մեկնաբանություն չի ներկայացնում: Սա նույնպես մտահոգություններ է առաջացնում:

«Մեր նպատակը ոչ թե չարախնդալն է, այլ պրոբլեմը հասկանալն ու օգնելը: Եվ խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները պարտավոր են բաց և թափանցիկ աշխատել, փորձել իրենց դիրքորոշումները հիմնավորել և առնվազն պատրաստ լինել պատասխանել բոլոր հարցերին: Այս հարցը եղել և շարունակում է հանրային դաշտում մնալ և այս հարցում մեր պայքարը ոչ թե սկսվել է իշխանափոխությունից հետո, այլ վաղուց՝ հանուն լավ տրանսպորտային համակարգ ունենալու: Եվ այն, ինչ պահանջում էինք նախկին իշխանություններից, այժմ շարունակելու ենք պահանջել նոր իշխանություններից: Իսկ բոլոր նրանք, ովքեր Տարոնի գծի մասին չէին լսել, ու հիմա դրա կեսի մասին իմացել են, իրենց չպետք է իրավունք վերապահեն չպատասխանել այն մարդկանց հարցերին, ովքեր տարիներ շարունակ խորապես ուսումնասիրել են այս խնդիրը և հստակ ասելիք ունեն»,– ասաց Բ. Պիպոյանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Ամենադիտված