Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան


Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր»

Հասարակություն

Վերջին ամիսների ընթացքում հայաստանյան տարբեր դպրոցներում պարբերաբար որոշակի խնդիրների մասին է բարձրաձայնվում: Շատ դեպքերում դպրոցների ներսում տիրող իրավիճակը, առկա պահանջները նաև ծայրահեղ դրսևորումներ են ստանում: Երբեմն հարցը հասնում է անգամ օրեր շարունակվող դասադուլի: Վերջին օրինակը Չարենցավանի թիվ 3 դպրոցն էր, որը, սակայն, միակը չէ:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմանալի չի համարում իրավիճակը:

Pressmedia.am-ի հետ զրույցում նա ստեղծվածը որակեց «շշից դուրս եկած խնդիրների» համատեքստում:

«Այս իրավիճակը վաղուց կար, ուղղակի հիմա երկրում մի մթնոլորտ է ստեղծվել, երբ բոլորը որոշել են բարձրաձայնել իրենց փոքր ու մեծ ցավերի մասին, ինչը ճիշտ է: Ուղղակի այս առումով նոր իշխանություններն արդեն պետք է առաջնային քայլերը արած լինեին: Պետք է հիմնովին վերանայվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը: Այդ գործը չի արվել, բայց բազում դպրոցներում տնօրենի ընտրություններ են տեղի ունենում, և ամեն տեղ խախտում կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախ առկա է կառավարման խորհուրդների ձևավորման կարգի անհամապատասխանությունը:

«Էլ չասեմ, որ կարգն ինքնին շատ վայրի մի մեխանիզմ է առաջարկում, որտեղ բացի նրանից, որ ժողովրդավարություն չկա, նաև դպրոցի շահերից բխող որևէ մեխանիզմ չկա: Նույնը վերաբերում է նաև տնօրենի ընտրության ընթացքին, բայց, փաստացի, շարունակում են աշխատել հենց այս կարգերով, ինչի հետևանքով, ցավոք, ունենում ենք այն, ինչը հիմա ունենք: Մարդիկ գիտեն և վստահ են, որ իրենց պահանջը ճիշտ է, բայց նրանց ասում են՝ կարգն այդպիսին է: Կարգի խախտում կարծես չկա, բայց մարդիկ դժգոհ են: Իրականում կարգի խախտում ևս կա, որովհետև չկա մի կառավարման խորհուրդ, որտեղ կազմը ճշտորեն կհամապատասխանի կարգի առաջարկած կետերին»,–ընդգծեց Ա. Բախշյանը:

Նա ընդգծեց, որ իրեն հիմա մի բան է շատ մտահոգում. «Ուզում եմ բերել Չարենցավանի դպրոցի օրինակը, խոսել երեխաների ընդվզման, խելացի հիմնավորումների մասին: Ասում են՝ նախկին տնօրենն է այդ ամենը կազմակերպել, բայց՝ ո՛չ: Մի թերագնահատեք երեխաներին: Երեխաները երբեմն շատ ավելի խելացի են կարողանում հիմնավորել իրենց ասելիքը, քան մենք՝ մեծերս, քանի որ ունենք տարբեր կաշկանդումներ: Իրենք ասում էին շատ խելացի բաներ և ասում էին վարչապետին: Իրենք սիրում են իրենց տնօրենին, և զրկել երեխաներին այդ տնօրենից՝ ուղղակի ասելով, թե կարգ է խախտվել, ես դա չեմ հասկանում: Փաստորեն, հիմա թաքնվում են այդ վատ կարգերի հետևում ու ասում՝ կարգ է խախտվել: Ոչ, կարգն այն գլխից է «խախտված» եղել: Այդ կարգերը վաղուց պետք է վերանային, և դրա համար 7 ամիսը հերիք էր»:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ շատ ու շատ դպրոցներում նույն վիճակն է: Իսկ թե փոփոխությունները որտեղի՞ց պետք է սկսել, ո՞րն է առաջնայինը, տիկին Բախշյանն ընդգծեց կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների հանգամանքը: «Վերոնշյալ կարգերից բացի պետք է փոփոխություններ արվեն նաև շատ այլ կարգերում: Օրինակ՝ աշակերտի փոխադրման, ընդունելության կարգերը: Այս կարճ ժամանակահատվածի համար շատ կարգերում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, բայց ավելի երկարաժամկետ տեսանկյունից փոփոխությունների անհրաժեշտություն կա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Կա նաև օրենքի շատ մեծ բաց. Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի կրթության զարգացման պետական ծրագիր: 2016թ. հունվարի 1–ից մենք խարխափում ենք այս ոլորտում: Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր: Սա լուրջ խնդիր է: Նախկին նախագիծը չհաստատվեց: Ինձ թվում էր՝ այն հիմնովին պետք է վերանայվի, որովհետև շատ բան է փոխվել երկրում, կառավարման համակարգում են փոփոխություններ եղել: Հետևաբար՝ առաջինը դրա մասին պետք է մտածել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հատ–հատ կարող է մատնանշել, թե որ փաստաթղթերում պետք է փոփոխություններ արվեն:

Կարգերի փոփոխության առումով նա կարևորեց նաև հանրային քննարկումների անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքով, բավականին նուրբ էլեմենտներ կան:

Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում որոշ քննարկումների է մասնակցել: «Քննարկումները սկսեցին հոկտեմբերից, բայց այդպես էլ տեղ չհասան: Երկրում իրադարձություններն այնպիսի արագությամբ ընթացան, որ այդ առումով չեմ էլ կարող շատ մեղադրել, թե ինչու փոփոխություն չարվեց: Բայց, ըստ էության, այսօր կա չանելու հետևանքը: Այսօր բոլոր դպրոցներում շատ վտանգավոր պահեր կարող են ստեղծվել»,–եզրափակեց կրթության փորձագետը:

 
Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը
Ամենադիտված