Ֆուտբոլի Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կմարզի Անատոլի Պիսկովեցը:
ՍպորտՖուտբոլի Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կմարզի Անատոլի Պիսկովեցը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: 70-ամյա ուկրաինացի մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն,Դերժինսկի «Խիմկի»-ն, Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլի»-ը։
1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։
2005 թվականին աշխատել է Բաքվի «Ինտեր»-ում՝որպես գլխավոր մարզիչ։
Անատոլի Պիսկովեցի վերջին ակումբը եղել է «Գագրան»։ Այս ակումբի հետ նա նվաճել է Վրաստանի Գավաթը և դարձել է Վրաստանի Առաջին խմբի հաղթող։
«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։