Հպարտ եմ, որ կարողացել եմ համատեղել կարիերաս և հայր լինելը. Ռոջեր Ֆեդերեր
ՍպորտՇվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է մարզական և անձնական կյանքի համատեղման մասին.
«Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել, թե երեխաներիս ծնվելուց հետո չեմ հաղթի «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում: Լրագրողները պարբերաբար ասում էին, որ ինձ համար բարդ է լինելու:
Շատերն են բախվում նման խնդրի: Այդ տեսանկյունից ինձ համար յուրահատուկ էր Ցինցինատիի մրցաշարում Նովակ Ջոկովիչի նկատմամբ տոնած հաղթանակը, երբ իմ աղջիկներն ընդամենը 3 շաբաթական էին:
Ես երջանիկ եմ և հպարտ, որ կարողացել եմ համատեղել կարիերաս և հայր լինելը»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոջեր Ֆեդերերը կարիերայի ընթացքում 99 տիտղոս է նվաճել, որոնցից 20-ը՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի: Բացի այդ, Ֆեդերերին է պատկանում ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակն անընդմեջ գլխավորելու ռեկորդը՝ 237 շաբաթ: