Նոր Գեղիում դանակահարության դեպք է գրանցվել
ՀասարակությունTert.am-ն ընթերցողից հաղորդագրություն էր ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում հերթական դանակահարության դեպքն է գրանցվել:
Տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ դանակահարության վերաբերյալ հաղորդում ստացվել է:
«Այսօր՝ ժամը 14:20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի համայնքի բնակիչ»,- ասաց նա:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են: