ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Իշխանությանն ընտրելու կարծրատիպը. ընտրության միջոցով իշխանափոխությունը պետք է դառնա սովորական գործընթաց.

Մամուլ
Անշուշտ, անհամեմատելի են այս ու նախորդ ընտրությունները, ավելին՝ հասկանալի է, որ այս անգամ իշխանությունն ընտրվել է ոչ վարչական ու ֆինանսական ռեսուրսի գործադրման հաշվին: Նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե հեղափոխական իշխանությունը չհաղթեր այս ընտրություններում: Խոսքն այլ բանի մասին է: 
 
Հայաստանում երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն ընտրությունների միջոցով: 1998թ. իշխանությունը փոխվեց ներիշխանական ինտրիգների պատճառով: Այս տարի էլ իշխանություն փոխվեց փողոցային պայքարով: Իհարկե, Հայաստանը մոտ է եղել իշխանությունն ընտրություններով փոխելու սահմանագծին, այն էլ մի քանի անգամ: Բայց երբեք այդ սահմանագիծը չի անցել, ինչպես որ մինչև այս տարվա պրոցեսները չէր անցնում փողոցային պայքարի սահմանը: 
 
Եվ հենց այս ամենի արդյունքում համապետական ընտրությունները վերածվել են իշխանության ընտրությունների, ինչը դարձել է բավական անսովոր, մեծ հաշվով արատավոր վարքի դրսևորում, երբ հասարակությունն ինքնակամ կամ որոշակի ճնշման ներքո ընտրում է իշխանություններին՝ որպես կանոն դժգոհ լինելով վերևներից: Ընդ որում, ընտրում է բացառապես այդ պահին, և ինչպես ցույց տվեցին ապրիլ–մայիսի իրադարձություններն ու արդեն իսկ ավարտված խորհրդարանական ընտրությունները, ընտրելուց մի տարի անց կարող է որդեգրել լիովին հակառակ դիրքորոշում: 
 
Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը կենսական է Հայաստանի քաղաքական համակարգի համար մի քանի պատճառներով: Նախ՝ վերջապես Հայաստանը դուրս կգա ներիշխանական ինտրիգների կամ փողոցային պայքարի միջոցով իշխանության անցման հարցը լուծելու տուրբուլենտ ցիկլից: Երկրորդ՝ ընտրության արդյունքներով հաղթողի և պարտվողի որոշելը կնշանակի քաղաքական համերաշխություն քաղաքական ուժերի միջև, մի բան, որ այժմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկա: Երրորդ՝ Հայաստանի քաղաքացին ի վերջո պետք է կարողանա ընտրությունը դիտարկել որպես ոչ թե ուժեղին ձայն տալու առիթ, ընդ որում, անկախ մոտիվացնող հանգամանքներից, այլ շատ կոնկրետ գործողություն, որը կհանգեցնի այս կամ այն ուժի հաղթանակին:
 
Հեղափոխությունը կոտրեց Հայաստանում իշխանության անփոփոխության կարծրատիպը: Հիմա արդեն ժամանակն է իշխանության փոփոխության գաղափարը դուրս հանել ներիշխանական ինտրիգների ու փողոցային պայքարի տրամաբանությունից, տեղափոխել բացառապես ընտրության տրամաբանություն և դարձնել սովորական, հերթական մի գործընթաց:
ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
Ամենադիտված