«Տոտենհեմի» դարպասապահ. Երկրպագուներն այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ հասկացա` հաջորդ փուլում ենք
Սպորտ«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնայի» հետ արտագնա խաղից ունեցած տպավորություններով:
Հանդիպումը, հիշեցնենք, կայացել է Բարսելոնայում և ավարտվել ոչ-ոքի` 1:1 հաշվով.
«Անկասկած, մեզ օգնեց ՊՍՎ-ն: Արագ գոլից հետո դժվար էր, բայց մենք շարունակում էինք պահել կենտրոնացումը մեր խաղի վրա ու շատ լավ հանդիպում անցկացրինք:
Չկարողացանք հաղթել, բայց շարունակում ենք պայքարը, և դա ամենակարևորն է:
Տրամադրվածությունը ֆանտաստիկ էր: Երկրպագուներն այնպիսի աղմուկ էին բարձրացրել, որ ես հասկացա` անցել ենք հաջորդ փուլ»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Բարսելոնան», վաստակելով 14 միավոր, B խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղն է զբաղեցրել: «Տոտենհեմն» ու «Ինտերը» 8-ական միավորներ են հավաքել, բայց լրացուցիչ ցուցանիշներով առջևում է եղել լոնդոնյան ակումբն ու դուրս է եկել փլեյ-օֆֆ:
Իտալացիները կխաղան Եվրոպա լիգայում: ՊՍՎ-ն 2 միավորով խմբում գրավել է վերջին` 4-րդ հորիզոնականն ու ավարտել ելույթները եվրագավաթներում: