Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո


Առողջապահության նախարարությունում քննարկել են երեխաների սնուցման և առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր

Հասարակություն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, արտերկրներից հրավիրված մասնագետների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են առկա ծրագրերի ընթացքը, դրանցում նախարարության ավելի ակտիվ մասնակցության ապահովումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեռևս 2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Դրանում ընդգրկված է մարզերի 61 հազար երեխա։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Կայուն դպրոցական սննդի» ռազմավարությունը և ծրագրերը։ Դեռևս անցյալ ուսումնական տարում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը ՊՀԾ-ի կողմից իրականացվում էր բոլոր մարզերում: Այս ուսումնական տարվանից Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում գործում է «Ազգային դպրոցական սնունդ« ծրագիրը: «Ծրագիրն ունի երկու նպատակ՝ ամենօրյա սննդարար կերակուր տալ երեխաներին` նպաստելով նրանց սնուցման ու առողջական դրության բարելավմանը և ծրագիրը հանձնել կառավարությանը՝ փորձագիտական օժանդակություն տրամադրելով առաջնային գործընկերոջը` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը»,-ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն;

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, և անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում: «Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,-նշել է տիկին Միշոն:

Երկուստեք փաստվել է, որ այս ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության կողմից հաստատված առողջ ապրելակերպի հայեցակարգին և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին։ Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը համառոտակի ներկայացրել է առողջ սնուցման, սննդակարգերի հետ կապված իրավիճակը Հայաստանում։ «2013-2014թթ. լուրջ քայլեր են իրականացվել առողջ ապրելակերպի, այդ թվում` առողջ սնուցման ապահովման ծրագրերն ավելի ինտենսիվ դարձնելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան` մատնանշելով երեխաները « սնուցման բարելավման նոր հայեցակարգը և դրանից բխող գործողությունները:

ՀՀ կառավարության կողմից 2014թ. սեպտեմբերի 25-ին հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսվում է մշակել դպրոցներում երեխաների առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության սկզբունքների ներառմամբ առողջությունը խթանող քաղաքականության օրինակելի մոդել` առաջնորդվելով «Առողջ դպրոցների» եվրոպական ցանցում ընդունված մոտեցումներով և գործելակերպով: Յուրաքանչյուր դպրոցի հնարավորություն կտրվի մշակելու սեփական քաղաքականությունը , համաձայն որի, դպրոցը կպարտավորվի քայլեր ձեռնարկել առողջ սնուցմանը և ֆիզիկական ակտիվությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ: «Այս ոլորտում կյանքի կոչվող ծրագրերի հաջողությունը լավ նախապայման է հետագա համագործակցությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,-ասել է փոխնախարարը` հիշատակելով նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ հեռավոր մարզերում իրականացվող «Կարևոր է առաջին հազար օրը» ծրագիրը` ուղղված հղիության ընթացքում և երեխայի մինչև 2 տարեկան դառնալը ճիշտ սնուցման ապահովմանը։ Ընդգծվել է ծ րագրի շրջանակում երիտասարդ մայրերի իրազեկումը պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում ստեղծված խորհրդատվական կենտրոնների, տպագիր տեղեկատուների, ուղեցույցների միջոցով։

Սերգեյ Խաչատրյանը հյուրերին տեղեկացրել է, որ սննդի որակի, անվտանգության վերահսկողությունը 2006թ.-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառուցվածքում ստեղծված Սննդի անվտանգության ծառայության հիմնական գործառույթն է։ Առողջապահության նախարարությունը մշակում է նորմատիվներ, կարգեր, տեխնիկական բնութագրեր, ճիշտ սննդակարգեր։ Սննդի անվտանգության ծառայությունը վերահսկում է շուկայում առկա սննդի, դրանց արտադրության և ներմուծման ժամանակ այդ նորմատիվների պահպանումը:

Սննդակարգի և առողջության փոխկապակցվածությունը հաստատելու, ինչպես նաև բնակչության սննդակարգում ու առողջական վիճակում առկա փոփոխություններն արձանագրելու նպատակով փոխնախարարը դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների ժամանակ լրացուցիչ հետազոտություններ ընդգրկելու գործում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել նախարարությանն աջակցելու նպատակով։ Պայմանա վորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները և համատեղ ջանքերը նպատակաուղղել նախանշված ծրագրերի ապահովմանը։

Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Հավա Ալթմանը, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության մասնագետ Իցիկ Գազիելը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Խառատյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։

36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ հուլիսի 14-ից 19-ին«Արարատ-Արմենիան» զիջեց «Ռիգային», բայց պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլՀուլիսի 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելABC. ԱՄՆ ուժերը կրկին հարված են հասցրել ԻրանինԹուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանըԴավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՓրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտություններըՉինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինըՄարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավորԱրագածոտնի մարզում ջրելու հարցի շուրջ ծագած վիճшբանությունն ավարտվել է ծեծկռտnւքով․ կան վիրավnրներ«Սոյուզ ՄՍ-29»-ը տիեզերք է ուղարկել ռուս-ամերիկյան անձնակազմ«Ռեալի» ղեկավարությունը դիմել է ՈւԵՖԱ-ին՝ խնդրելով «Բարսելոնային» զրկել տիտղոսներիցՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի ԻտալիաՌուսները սիրահարվում են Հայաստանին․Վահե ԱվանեսյանԿԳՄՍ նախարարությունը 2027 թվականին նախատեսում է Արտավազավանքում հնագիտական պեղումներ իրականացնելԱղվերանում տևական ժամանակ գազ չի լինի«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվԱլեն Զուրաբյանը՝ ծանրամարտի Մ17 ԱԱ փոխչեմպիոն«Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել քարերին. կան վիրшվորներ6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին գումար կտրամադրվի տուն գնելու համարԽոշոր հրդեհ՝ Բրյուսելում. կան զոհերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն` Քոչարյան փողոցումՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանԵվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքովՔաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մшհացել՝ հավանաբար պատճառը էներգետիկներ չարաշահելն էՓարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը
Ամենադիտված