Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ


«Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է»

Հասարակություն

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը հույսերի իրականացման սպասումով է լցվել: 

«Նախորդ խորհրդարանն այդքան էլ վստահելի չէր, կային հակասություններ, և ժողովուրդը չէր ընկալում այդ ԱԺ–ի ներկայությունը: Հիմա ամբողջացավ: Կարծում եմ՝ ամեն ինչ ժողովրդի սրտով եղավ: Բայց ժողովրդի ոգևորությունը պետք է շարունակություն ունենա, չպետք է կոտրվի»,–«Պռեսսմեդիայի» հետ զրույցում ասաց նկարիչը՝ ընդգծելով, որ փոփոխություններն իմաստավորված են հենց ժողովրդի ոգևորության հանգամանքով: Այդուհանդերձ՝ համաձայն չէ, որ այսպիսով կարելի է արձանագրել հեղափոխության ավարտը:

«Շատ երկրներում միշտ էլ եղել են հեղափոխություններ, բայց հետո չեն կարողացել պահպանել դրա շարունակականությունը, այսինքն՝ իմաստը խեղվել է և այլն: Մեզ մոտ հեղափոխությունը դեռ չի ավարտվել: Երբ կարգին երկիր կունենանք, այդ ժամանակ կարելի է «կես բերան» ասել, որ հեղափոխությունն ավարտվել է: Դեռևս երկիրը կաացած չէ, տնտեսությունը ցավալի վիճակում է, կան այլ բազմաթիվ խնդիրներ, որոնք մեծ բեռ են այս ուժերի համար: Եվ Աստված չանի, որ ժողովուրդը հուսախաբ լինի: Եթե դեռևս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների գոնե 50 տոկոսը իրականություն դառնա, մեծ առաջխաղացում կլինի, իսկ ժողովուրդն էլ վստահ կլինի, որ երկիր է կառուցվում»,–շեշտեց նա: Հաղթանակ Շահումյանն ընդգծեց՝ կան մարդիկ, որոնք ուզում են՝ խոստացված բարեփոխումները միանգամից նկատելի լինեն. «Բայց կարծում եմ, որ դա այդքան արագ չի կարող լինել, որովհետև կան շատ խնդիրներ: Բացի այդ, նաև երիտասարդ ուժեր են եկել, որոնք գուցեև շատ պատրաստված են, կարող ուժեր են, բայց շատ ասպարեզներում փորձ չունեն: Այդքան հեշտ չէ հաղթահարել այն ամենն, ինչը կուտակվել է մեր երկրում: Բոլորը պետք է իրենց գործով մասնակից դառնան երկրի կառուցմանը: Մեր ժողովուրդը ստեղծող է, ծաղկեցրել է շատ երկրներ ու պետություններ: Ցավոք, այդ ներուժը չենք կարողանում մեզ համար օգտագործել: Իսկ առաջին խնդիրն արտագաղթն է՝ արտագաղթի «դեմն» առնելը: Ցանկալի է, որ Հայաստանից վերջին 20–30 տարում հեռացածներն էլ վերանայեն իրենց պահվածքը: Շատերը սպասում են, որ Հայաստանը դառնա դրախտավայր, կառուցվի և նոր վերադառնան, բայց այդպես չի կարող լինել: Իրենք ևս պետք է մասնակից դառնան երկրի կառուցմանը: Եթե անգամ դրսում են աշխատում, իրենց կողմից անպայման մեկ ծառ պետք է տնկեն: Երկրի մասին բաժակաճառերով սիրուն խոսելը մի բան է, իսկ երկրի կառուցմանը մասնակից դառնալը, պարտավորություն զգալը՝ մեկ այլ բան: Շատ ցանկալի կլինի, որ մենք դա գիտակցենք, և յուրաքանչյուրը փորձի իր աջակցությունը ցուցաբերել: Միայն մեկ Նիկոլ Փաշինյանով կամ թեկուզև 100 հոգով երկիր չի կառուցվի»:

Հաղթանակ Շահումյանը երկիր կառուցելու ճանապարհի իր ուղեցույցն ունի:

«Ովքեր ստանձնում են երկրի ղեկը, իրականում նաև մեծ պատասխանատվություն են ստանում: Բայց նախկինում տեսել ենք, թե մարդիկ ինչպես են մոտեցել այդ պատասխանատվությանը: Մենք դժգոհ ենք եղել այն իրականությունից, որտեղ արհամարհել են վստահությունն ու պատասխանատվությունը: Մենք վերջապես պետք է խել քի գանք: Ինչպես մեր ժողովուրդը, ես էլ եմ հույսեր փայփայում: Կարծում եմ՝ լավ պայմաններ են ստեղծվել, որ մեր երկրի ողջ ժողովրդի ներուժն օգտագործվի, և ականատես չլինենք մի փակ տարածքում գործող մի քանի հոգու միջավայրի: Բոլոր ասպարեզներում ժողովուրդը պետք է ակտիվ մասնակցություն ունենա, իսկ դրա համար պետք է հնարավորություն ստանա: Պետք է տեսնի իր աշխատանքի արդյունքը: Մենք հիմա շատ բացթողումներ ունենք, և ծանր վիճակից վերականգնվելն այդքան հեշտ չէ»,–ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թեպետ վերականգնվելու համար ժամանակ է պահանջվում, բայց գոնե պետք է օրենքներ և որոշակի այլ վերանայումներ լինեն, որ մարդիկ աշխատելու և ստեղծելու հնարավորություն ունենան:

«Եթե իշխանության եկած անհատները, առավել ևս առաջին դեմքերն իրենց մաքուր պահեն և նվիրված աշխատեն երկրի համար, դա բոլորի համար ուղեցույց կլինի: Մարդիկ, որոնք բոլորի աչքի առաջ են, երկրի ղեկն են ստանձնում, օրինակ պիտի լինեն. իրենց պահվածքից կախված է նաև ամբողջ հասարակության պահվածքը: Իրենց հավատարմությունն ու ազնիվ աշխատանքը խթան կդառնան նաև մյուս օղակների համար: Դա մենք տեսել ենք, Հայաստանում այդպիսի ժամանակներ եղել են, երբ առանձին անհատների, ղեկավարների պահվածքը մեծ ազդեցություն է ունեցել նաև երկրի զարգացման գործում: Առաջին դեմքերի պահվածքից շատ բան է կախված, իսկ ժողովուրդն ամեն ինչ լավ տեսնում է և հասկանում»,–եզրափակեց նկարիչը:

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված