Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել


Անհայտ մարզպետների ու անհայտ այլոց ռեյտինգային խրախճանքը

Հասարակություն

Արդեն անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, չնայած մասնակից և դիտորդական կողմերի ընդհանուր դրական արձանագրումներին, կա, այսպես ասած, մի անհանգստացնող կողմ: Խոսքը մասնավորապես ռեյտինգային ընտրակարգի և այդ ընտրակարգով իշխող թիմի մի շարք ներկայացուցիչների, մեծամասամբ մարզպետների կամ քաղաքական հանրությանը անհայտ դեմքերի ստացած մեծաքանակ ձայների մասին է:

Օրինակ, երբ բազմաթիվ ձայներ են ստանում Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Սանասարյանը և հեղափոխության մյուս առաջամարտիկները, կասկած չկա, որ ընտրողն իր ձայնը տվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև այն անձանց, ում ասոցացրել է հեղափոխության հետ, տեսել է այդ մարդկանց հեղափոխական օրերի ուղիղ հեռարձակումների ժամանակ, Հանրապետության հրապարակի հարթակում: 

Անհասկանալի է սակայն, թե ինչպես են, օրինակ, 10 կամ 20 հազարից ավելի ձայներ ստանում մարդիկ, ովքեր ոչ հեղափոխական ավանգարդի ներկայացուցիչ են, ոչ էլ ունեն քաղաքական կենսագրություն: Հատկապես անհանգստացնող է, երբ այդ անհայտ դեմքերը «շատ պատահականորեն» մարզպետներ են լինում: Լավ, ենթադրենք Սասուն Միքայելյանի դեպքում, կա, այսպես ասած, տեղական հեղինակության և տարիների քաղաքական կենսագրության գործոնը: Սակայն նույն այդ գործոնը չկա մի շարք բազմաքվե մարզպետների դեպքում, ում անունները մինչև օրս անհայտ են: Բացի մարզպետներից, որոնցից ոմանք, ընդ որում, նախորդ ընտրություններին լավագույն դեպքում ստանում էին 300–500 ձայն, անհանգստացնող է նաև ոչ պակաս անհայտ այլ ռեյտինգային թեկնածուների ստացած բազմաթիվ ձայների քանակը:

Որևէ կերպ կասկածի տակ չդնելով իշխող ուժի հաղթանակը, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, ինչպես նաև վստահ լինելով, որ համամասնական համակարգի դեպքում էլ իշխող թիմը կստանար նույնքան, եթե ոչ ավելի շատ ձայներ, չենք կարող չարձանագրել, որ վերոնշյալ անհանգստությունները ազդակ են առ այն, որ նոր Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա:

Խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է: Նույնիսկ, եթե այդ ռեսուրսը ուղղակիորեն չի կիրառվել մարզպետների կողմից, ամեն դեպքում եղել է այդ ռեսուրսի, այսպես ասած, ինքնակիրառում, երբ, ասենք, գյուղապետները որոշել են ավանդույթի ուժով իրենց համայնքների ձայները կոնսոլիդացնել մարզպետ–թեկնածուի համար: Եթե նույնիսկ որևէ փաստ չգտնվի վարչական ռեսուրսի նման ուղղորդման համար, իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն այդ ռեսուրսի ինքնակիրառման համար: Դժվար թե ինչ–որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար: 

Իշխանությունն ունենալով ահռելի վստահություն և համոզմունք, որ ամեն դեպքում հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, կամ պետք է ջանքեր ներդներ Ընտրական նոր օրենսգիրք ընդունելու համար, որը կբացառեր ռեյտինգային արատավոր ընտրակարգն իրենից բխող արատավոր պրակտիկաներով, կամ եթե չէր հասցնում փոխել ԸՕ–ն, պետք է այդ պրակտիկաների բացառման հարցը լուծեր քաղաքական կամքի միջոցով:

Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում կան ներթիմային որոշակի տարաձայնություններ և այդ տարաձայնություններում սակարկման հիմնական առարկան ձայների քանակն է: Սակայն, որ ավելի վատ է, շարունակվում է նախկին համակարգից մնացած քաղաքական արատավոր պրակտիկաների սահուն ներթափանցում նոր համակարգ, որն անխուսափելիորեն չի սահմանափակվելու բացառապես ընտրական գործընթացով ու դերակատարություն է ունենալու նաև հետագայում, օրինակ, նույն գյուղապետներին պահելով մարզպետներից կախվածության մեջ:

Այս իմաստով նոր խորհրդարանն իսկապես անելիքներ ունի: Անելիքներ՝ փոխելու քաղաքական համակարգի ձևաչափը՝ ընդհանրապես երկրի կառավարման մոդելից սկսած, ԸՕ–ով վերջացրած: Ինչու չէ, կարիք կա նաև վերանայելու մարզպետների ու մարզպետարանների ինստիտուտը, որոնք գնալով ավելի են նմանվում գեներալ–գուբերնատորական համակարգի: 

Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ
Ամենադիտված