ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Արմեն Բադալյան. «Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն».

Մամուլ

ԱԺ արտահերթ ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ և լեգիտիմ էին: Ձևավորվել է լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ ընդդիմություն, և բոլոր խորհրդարանական ուժերը լուրջ անելիքներ ունեն քաղաքական հետագա գործընթացներում: Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: «Անցել է երեք ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստանը»: Առաջին երկու ուժերը լիբերալ կուսակցություններն են, երրորդը՝ «Լուսավոր Հայաստանը», չափավոր արևմտամետ քաղաքական ուժ է: Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում գերիշխում են անձնական կողմնորոշմամբ քվեարկողները, այսինքն՝ նրանք, որոնք մարդուն են քվեարկում: Իսկ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողները՝ այն ընտրողները, որոնք քաղաքական ծրագրերին և գաղափարախոսությանն են քվեարկում, նրանց մեջ գերիշխում է արևմտամետ ուղղվածությունը: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանում արևմտամետ ընտրազանգվածը գնալով ավելի է ամրապնդվում: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» ձայները ծավալով քիչ են, բայց եթե գումարում ենք «Մենք դաշինքի» 2 տոկոսն ու «Սասնա ծռերի» գրեթե 2 տոկոս ձայները, ապա կարող ենք ասել, որ արևմտամետ ընտրազանգվածը բավականին ամրապնդվում է: Ի տարբերություն դրա, ռուսամետ ընտրազանգվածի շահերը ներկայացնող այդպես էլ չեղավ»,–ասաց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալ յանն առանձին–առանձին դիտարկեց ուժերին և նրանց գրանցած արդյունքները: ««Իմ քայլը» դաշինքի ստացած ձայները Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է՝ «Իմ քայլի» ձայները չեն: Սա պետք է հասկանալ: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնակատարը պետք է մտածի «Իմ քայլը» դաշինքին քաղաքական կերպար հաղորդելու մասին, որովհետև իր վարկանիշը միշտ չէ, որ այդպես բարձր է մնալու: Վարկանիշը ժամանակի ընթացքում իջնելու է, և այդ իջեցումը պետք է փոխհատուցվի կուսակցությանը կամ դաշինքին գաղափարա–քաղաքական ուղղվածություն տալու միջոցով և այն բարձրացնելով: Հակառակ դեպքում՝ հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ ԲՀԿ–ն հատկապես մարզերում ազդեցություն ունի, բայց կուսակցությունը ռեբրենդինգի խնդիր ունի, այս ուժը ևս պետք է հետևություններ անի արդյունքներից: 

«Թեև «Լուսավոր Հայաստանը» անցավ խորհրդարանական ընտրությունների նշաձողը, բայց քարոզարշավը բավականին սխալ իրականացրեց: Եթե գրագետ քարոզարշավ իրականացներ, միանշնակ երկրորդ տեղը վերցնում էր: Ոչ ճիշտ նախընտրական ռազմավարության արդյունքում իր ձայները իջեցրեց: Ինչ վերաբերում է ՀՀԿ–ին. եթե ՀՀԿ–ականները կողմ քվեարկեին Ընտրական օրենսգրքի նախագծին, որտեղ անցողիկ շեմն իջեցվում էր, կանցնեին: Բայց դեմ քվեարկեցին միայն նրա համար, որ դեմ լինեն կառավարությանը, որևէ ռացիոնալ տրամաբանություն չկար»,–նշեց նա՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ՀՀԿ–ի ռազմավարությունը ճիշտ էր՝ ուրիշ ռազմավարություն այս պահին չէին կարող ունենալ:

«Եվ կարող ենք ասել, որ ՀՀԿ–ի համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ բացառությամբ ՀԱԿ–ի, այն ուժերը, որոնք խորհրդարանից դուրս են գալիս, հետո շատ դժվարությամբ են մտնում ԱԺ: ՀՀԿ–ն արմատական ռեբրենդինգի պետք է ենթարկվի, թեև դրանից հետո ևս որևէ երաշխիք չկա, որ կարող է հայտնվել 5 տարի հետո ձևավորվելիք ԱԺ–ում»,–շեշտեց մեր զրուցակիցը

Քաղտեխնոլոգը տարօրինակ չի համարում ՀՅԴ–ի ստացած ձայները: «ՀՅԴ–ն ուներ կայուն ընտրազանգված, ուղղակի կայուն ընտրազանգվածի ծավալներն էին պակաս: Վերջին 20 տարվա ընթացքում ՀՅԴ–ն քայլ առ քայլ մաշեց իր կերպարը: Դադարեց գոյություն ունենալ որպես հայ դասական, սոցիալիստական կուսակցություն: Վերածվել էր ՀՀԿ–ի կցորդի և ընդամենը քրեաօլիգարխիկ համակարգի մի մասի շահերի ներկայացուցչի, ինչը չներվեց»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀՅԴ–ն իր կերպարը վերականգնելու ուղղությամբ չշարժվի, լուրջ խնդիր կունենա:

««Սասնա ծռերը» բավականին լավ մեկնարկային պայմաններ ունեին, աչքի էին ընկնում արմատական հեղափոխության հռետորաբանությամբ, «Հայ Դատ»–ական էին, Քուռ–արաքսյան հանրապետության ջատագովն էին: Բայց իրենց արմատականությունը քարոզարշավի կեսից միանգամից «նստեց». առաջ քաշեցին խորհրդարանը երկու տարի հետո լուծարելու գաղափարը, վարչապետի կողմից հակահարված ստացան և անմիջապես փափկեցին, բայց հեղափոխական ուժը չի կարող փափկել, երբ փափկում ես, դադարում ես լինել հեղափոխական ուժ: Քարոզարշավի կեսից ամեն ինչ արեցին՝ հեռանալու իրենց կերպարից»,– ասաց Ա. Բադալ յանը՝ շեշտելով, որ այս ուժը ևս բավականին լուրջ խնդիրներ ունի:

ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Լույս չի լինելու Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ
Ամենադիտված