Մարգարյան փողոցում գտնվող կրպակում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
ՀասարակությունԴեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող կրպակում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 14:29-ին:
Ամբողջությամբ այրվել է կրպակը՝ գույքով (10 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: