«Փյունիկը» և իսպանական «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել
Սպորտ«Փյունիկ» և «Լեգանես» ակումբների սեփականատերերը համագործակցության համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտնում է երևանայն ակումբի մամուլի ծառայությունը:
ըստ պայմանագրի` վերապատրաստման համար «Փյունիկի» ակադեմիայից ամեն տարի 6 լավագույն պատանի ֆուտբոլիստներ կմեկնեն սովորելու «Լեգանես» ակումբում։
Փորձի փոխանակման շրջանակում «Փյունիկից» «Լեգանես» կգործուղվեն նաև մարզիչներ։
Հավելենք, որ Լա Լիգայի այս խաղարկությունում «Լեգանեսը» ընթանում է 16-րդ տեղում: