ՀՀ-ից մեկնած 16-ամյա հայուհին Թեքսասում մահացել է ավտովթարից
HeaderՈւսանողների փոխանակման ծրագրով Հայաստանի ԱՄՆ մեկնած 16-ամյա հայուհին մահացել է Թեքսասում ավտովթարից:
Նակոդոչեսի շրջանի շերիֆի խոսքով, վթարի պահին 16-ամյա Լիլիթ Գեւորգյանը եղել է կվադրոցիկլի ղեկին, հաղորդում է ktre.com կայքը:
Երբ նա չի վերադարձել տուն, տանտերն ու մեկ այլ աղջիկ դուրս են եկել Լիլիթին որոնելու: Շրջված կվադրոցիկլը, որի տակ եղել է աղջիկը, գտել են արոտավայրում:
Ավելի ուշ աղջիկը մահացել է հիվանդանոցում:
Շերիֆը նշել է, որ ամենայն հավանականությամբ աղջիկը բլրի վրա կորցրել է մեքենայի կառավարումը: