Լեոնարդո. Իբրահիմովիչը չի վերադառնա «Միլան» և կերկարաձգի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ
Սպորտ«Միլանի» մարզական տնօրեն Լեոնարդոն հայտնել է, որ իտալական ակումբը պայմանագիր չի կնքի «Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Իբրահիմովիչը չի վերադառնա «Միլան»:
Նա «Գելաքսիին» խոստացել է, որ կերկարաձգի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ: Մենք մտածում էինք նրա վերադարձի մասին, և նա ևս մտածում էր այդ մասին, բայց նա կպահի իր խոստումն ու կմնա MLS-ում:
Ի սկզբանե նա ասում էր, որ եթե «Գելաքսին» բավարարի իր պահանջները, ապա նա կմնա: Նրանք անում են դա, այնպես որ Զլատանը կմնա»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իբրահիմովիչը 6-ամսյա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ` այն ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք` հարձակվողը 2010-ից 2012 թվականներին հանդես է եկել իտալական ակումբում:
Ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչն MLS-ի առաջնությունում 27 հանդիպման է մասնակցել, դարձել է 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Լոս-Անջելես Գելաքսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: