Նոր Հայաստանում, նոր քաղաքական մշակույթին համարժեք անաչառ ու արդար լրատվական դաշտ դեռ չի ձևավորվել
ՀասարակությունԱնժելիկա Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որոշ լրատվականներ ակնհայտորեն, այս րոպեներին առանձնանում են իրենց կողմնապահությամբ: Անաչառության մասին խոսք լինել անգամ չի կարող, մասնավորապես Աբովյան քաղաքի տարածքում լուսաբանումներ իրականացնող լրատվականները, տարատեսակ ապատեղեկատվություններ են սկսել տարածել, թե իբր խախտումներ են, կուտակումներ են, ուղղորդումներ են ընտրատեղամասերում և այդ ամենը համեմում են ինչ-որ էժանագին վերնագրերով, որոնք ընթերցելիս մարդկանց մոտ թյուրըմբռնում է առաջանում, թե դա կապված է ԲՀԿ-ի հետ: Մինչդեռ, հավաստի աղբյուրները բոլորովին այլ պատկերի մասին են խոսում: Բանից պարզվում է, Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, շրջում է ընտրատեղամասերով և փաստացիորեն իր ներկայութմաբ քարոզչություն է իրականացնում, կաշկանդում է ընտրողներին և ոչ ուղղակի կերպով ուղղորդում նրանց և ազդում ընտրության վրա: Այսինքն վարչական, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործումը դեռ մի կողմ, անգամ անձամբ է հետևում, որ ոչ ոք չկարողանա այսպես ասած «թպրտալ»:
Եվ այս հատաեքստում առնվազն տարակուսելի է այն հանագամանքը, որ լրատվականները փոխանակ իրական խախտումների մասին արձանագրություններ կատարեն, իրազեկեն հանրությանը, ընկել են կեղծ, չեղած բաներն են փորձում հրամցնել հանրությանը որպես իրականություն: Դե ինչ կա՞ որ, մի ձև պետք է իրենց վրա դրված պլանը կատարեն: Ցավալի է, բայց նոր Հայաստանում, նոր քաղաքական մշակույթին համարժեք անաչառ ու արդար լրատվական դաշտ դեռ չի ձևավորվել, այսինքն հեղափոխությունը դեռ չի հասել 4-րդ իշխանության որոշ ներկայացուցիչների, կամ էլ հենց միայն հեղափոխությունն է հասել ներքոնշյալներին: