Մեսսին առաջին խաղացողն է, որը Լա Լիգայի 13 մրցաշրջանում նվազագույնը 10 գոլ է խփում (տեսանյութ)
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել իսպանական Պրիմերայի 15-րդ տուրի` «Էսպանյոլի» հետ խաղում, որը կայացել է Բարսելոնայի «Կորնելյա-Էլ Պրատ» ստադիոնում և ավարտվել կապտանռնագույնների` 4:0 հաշվով հաղթանակով:
Արգենտինացին այսպիսով դարձել է Պրիմերայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը 13-րդ մրցաշրջանում իր ակտիվում գրանցում է 10 և ավելի գոլ:
Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի առաջին թիմում հանդես է գալիս 2003 թվականից:
Կատալոնական ակումբի կազմում արգենտինացին 33 տիտղոս է նվաճել, այդ թվում 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ` երկրի գավաթակիր, ինչպես նաև 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: