Աղջիկը զոհվել է գեղեցիկ սելֆիի փորձ անելիս
Ուշադրության կենտրոնումՌուսական Պրիմորիեում աշակերտուհին սելֆի նկարելու փորձի ժամանակ ընկել է ժայռից: Միջադեպը տեղի է ունեցել Գամովա թերակղզում: Աղջիկն այստեղ է եկել Տոմսկից, «Մայրի» մանկության եւ պատանեկության տան սաների խմբի կազմում: Դեռահասներին արշավի ընթացքում 3 ուսուցիչ է ուղեկցել:
PrimaMedia գործակալության փոխանցմամբ, աղջիկը ծառ է բարձրացել՝ գեղեցիկ սելֆի անելու համար, սակայն 30 մետր բարձրությունից ցած է ընկել:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության անձնակազմն արձանագրել է աղջկա մահը: Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները: