Մբապեն իսկապես նման է ինձ. Պելե
ՍպորտԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն համամիտ է այն կարծիքի հետ, որ Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն նման է իրեն:
«Բոլորը Մբապեին համեմատում են ինձ հետ: Մենք իսկապես նման ենք: Մբապեն 19 տարեկան է և արդեն դարձել է աշխարհի չեմպիոն: Ես 40 տարի առաջ ավարտել եմ կարիերաս, սակայն ես երիտասարդ տարիներիս և այժմյան Մբապեն շատ նման ենք իրար:
Նեյմա՞րը: Նրա իրավիճակը բարդ է: Ես նրա հետ խոսել եմ, ասել, որ կենտրոնանա միայն ֆուտբոլի վրա: Նեյմարին բացատրել եմ, որ Աստված իրեն տաղանդ է տվել, իսկ նա չպետք է խանգարի այդ տաղանդի արտահայտմանը:
Կարծում եմ՝ այժմ Նեյմարն ավելի հասուն ֆուտբոլիստ է, քան Մբապեն, բայց Եվրոպայում ավելի շատ խոսում են վերջինիս մասին»,- Պելեի խոսքը մեջբերել է Foot Mercato-ն: