Սերենա Ուիլյամսը Forbes-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում
Սպորտ«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Forbes ամսագրի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում:
37-ամյա մարզուհին, որը սպորտ է վերադարձել դստեր ծնունդից հետո, զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը:
Սերենան մարզաշխարհի միակ ներկայացուցիչն է եղել այս ցանկում:
Առաջին տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, իսկ երրորդ տեղում` Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը:
Ուիլյամսը 2018 թվականին հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ: WTA-ի վարկանիշային աղյուսակում նա 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում: