Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան Իրանի բանակը hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին Պետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծ ՈՒղղաթիռ է խոցվել սահմանի մոտ․ (տեսանյութ)


Զավեշտալի է, որ Փաշինյանը կարծում է՝ պատգամավորին կալանավորելն իր ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ին․ Արմեն Աշոտյան

Հասարակություն

Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր մտահոգություններն էր հայտնում քարոզարշավի ընթացքի, «Իմ քայլը» դաշինքի հայտարարությունների վերաբերյալ։

Ըստ Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը՝ հետապնդելով մի քանի նպատակ։ Արմեն Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են, որ վերջինիս վարկանիշը սրընթաց անկում է ապրում, որի համար Փաշինյանը մտահոգված է․

«Փաշինյանի վարկանիշը հիմա կազմում է 72 տոկոս, անցած ամսվա համեմատ այն ընկել է 10 տոկոսով։ Եւ նա հասկանում է, որ թեպետ մեզ փորձում է թաղել, այնուհանդերձ իր քարոզչության տրամաբանությունը կառուցել է ՀՀԿ-ի շուրջ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Գոնե վարչապետը պիտի ներկայացներ երկրի տեսլականը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշը կորում է, որովհետեւ ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը, որովհետեւ իրենց քարոզչությունը հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին տրված խոստումները, որոնց մեծամասնությունը, ըստ Աշոտյանի, չի կատարվել եւ չի էլ կատարվելու։

«Սա է Փաշինյանին ներվայնացնում եւ գցում, այսպես ասած, հանրապետականների ջանը։ Փաշինյանն ասելիք չունի, մի կողմից այնքան խոստումներ է տվել, որ դրանց մասին չի կարող խոսել ու ավել բան էլ խոստանալ չի կարող»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Վերջինս անկեղծացավ՝ ասելով, որ խոստովանում է՝ ՀՀԿ-ի նկատմամբ վստահության անկումը սկսվեց այն ժամանակ, երբ ինքն ու իր գործընկերներն ասում էին մի բան, երբ իրականությունն այլ էր․

«Իշխանությունը վերցնելուց վեց ամիս անց Փաշինյանն ու իր թիմը համառորեն կրկնում են մեր սխալները։ Մարդիկ հիասթափված են ոչ միայն նրա համար, որ չի կատարում խոստումները, այլ նաեւ, որ իրենք սկսել են սուտ խոսել, արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ասում են, որ բռնի ձայն պետք չէ, վարչական ռեսուրսով եկած ձայն պետք չէ, իսկ մյուս կողմից հասարակությունը տեսնում է, թե ինչպիսի վարչական լծակներով են ձայներ հավաքում, ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իր երբեմնի սիրված վարչապետը սկսել է իրեն խաբել»,- ասաց Աշոտյանը՝ ըստ էության համաձայնելով, որ իրենք ժամանակին ե՛ւ ստել են քաղաքացիներին, ե՛ւ հայտարարել մի բան, որն իրականությունը չի համապատասխանում, ե՛ւ ընտրությունների ժամանակ օգտագործել վարչական ռեսուրս։

Աշոտյանը նաեւ ասաց, որ մարդիկ, ում պատճառով ՀՀԿ-ին սկսել էին չսիրել, այսօր Փաշինյանի թիմի կողքին են․ «Այդ նույն մարդիկ ձեզ համար ձայն են հավաքում, նրանք, որոնք ժամանակին ՀՀԿ-ի համար էին աշխատում։ Մեր սխալներն են կրկնում, երբ մանիպուլացնում ու ֆռռացնում են մարդկանց»,- նշեց Աշոտյանը՝ այսպիսով՝ չհերքելով նաեւ այն, որ ժամանակին իրենք «ֆռռացրել» են քաղաքացիներին։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի՝ Արարատում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար․

«Արամ Հարությունյանի հանդեպ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել եւ դիմել ԱԺ կալանքի թույլտվություն ստանալու համար։ Փաշինյանին թվում է՝ սա իր նախընտրական ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց նրանք քաղաքական կարճատեսություն ունեն։ Սա ապացուցում է, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այս դեպքի մասին, առանց անուն տալու, Փաշինյանը խոսում էր դեռ ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում այդ որոշումը կայացնել մինչ ընտրարշավը․

«Սա զավեշտալի է։ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավ է անում, եւ կասկածում եմ, որ քվորում կապահովեն, որ Արամ Հարությունյանը կալանավորվի։ Հաջորդ զավեշտը՝ Հարությունյանը չի առաջադրվել որպես թեկնածու, այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլեւս ԱԺ պատգամավոր չի լինելու, եւ որեւէ նիստի կարիք չէր լինելու կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Դուք պահել եք այս գործը՝ բերելով այն նախընտրական քարոզչության վերջին շաբաթը, որ դարձնեք դրոշակ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը Արարատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի վերջում Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրատեղամասերում որեւէ մեկը չի հսկելու քաղաքացիներին, նա շնորհակալություն հայտնեց իրենց աջակիցներին եւ կոչ արեց ընտրել Հանրապետականին՝ ասելով, որ իրենք քիչ չեն ու մենակ չեն։

«Միշտ չէ, որ ետ նայելը ներկայից փախուստ է». Արաքսյա ՄելիքյանՂրիմում կործանվել է ռուսական ռազմական ինքնաթիռ․ զոհվել է 29 մարդՀայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանըՍարավան-Գորայք ավտոճանապարհին բուք էԷրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային հարցեր են քննարկելՇնամարտի տեսանյութից հետո երեք անձ ձերբակալվել է. ՆԳՆԱյն կհարվածի ձեր երիկամներին և կխաթարի ձեր հորմոնները. արդյո՞ք հնդկաձավարը իսկապես վտանգավոր էԱպրիլի 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 5-ից 9-ին«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՀայկական համայնքները տագնապի մեջ են. Արամ ԱռաջինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՓոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանԻրանը հրթիռներով հարվածել է կենտրոնական ԻսրայելինԶելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա Գևորգյան«Մանչեսթեր Սիթին» 4-0 հաղթեց «Լիվերպուլ»-ին և անցավ Անգլիայի ՖԱ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Նարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում էՍերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահՀՀԿ դիրքորոշումը արտաքուստ ինքնազոհողության, իսկ քաղաքական առումով` նեղ թիմայինը ստորադասելու և հավաքական գործին մեծ սատարում բերելու որոշում է. Աբրահամյան«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանԴավիթը դեռ վերակենդանացման բաժանմունքում էIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված