Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձեւավորել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացնելը ժամանակավոր կառավարություն ձեւավորելու համար որպես վարչապետ լիազորել է Ահմեդ Դավութօղլուին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ Էրդողանն առաջնորդվել է Թուրքիայի սահմանադրությամբ, որով նման լիազորություններ տրվում է խորհրդարանում ամենաշատ պատգամավորներ ունեցող կուսակցությանը, որը հանդիսանում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրություներում միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ չզբաղեցրած ԱԶԿ-ին չի հաջողվել խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Այդ պատճառով Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել:
ԺԴԿ-ը եւ ԱՇԿ-ը հրաժարվել են մասնակցել մինչեւ նոր ընտրություններ ԱԶԿ-ի հետ ստեղծվելիք ժամանակավոր կառավարությանը: Ենթադրվում է, որ ԱԶԿ-ը ժամանակավոր կառավարություն կկազմի քրդական ԺԴԿ-ի հետ, ինչը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եզակի եւ աննախադեպ է:
Թուրքական մամուլի համաձայն, ամենայն հավանականությամբ, ԱԶԿ-ն ժամանակավոր կառավարությունում ԺԴԿ-ին կառաջադրի գլխավորել Սպորտի եւ երիտասարդության, Եվրամիության հարցերով եւ Անտառային ու ջրային տնտեսության նախարարությունները: