Կուրտուան նշել է աշխարհի երեք լավագույն դարպասապահներին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է այս պահին աշխարհի երեք լավագույն դարպասապահներին.
«Երեք լավագույն դարպասապահնե՞րը. կնշեի տեր Շտեգենին «Բարսելոնայից», Ալիսոն Բեկերին «Լիվերպուլից» և Յան Օբլակին «Աթլետիկոյից»:
Նրանք հիանալի դարպասապահներ են, սակայն դժվար է ասել, թե ով է նրանցից լավագույնը: Շատ բան կախված է նաև պաշտպանությունից և ամբողջ թիմից: Կարծում եմ` ես ևս ցույց եմ տվել, որ բարձր մակարդակի վրա եմ»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Նշենք` ավելի վաղ ֆուտբոլի պատմության և վիճակագրության Միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել էր 2018 թվականի լավագույն դարպասապահների ցանկը: Առաջին տեղը զբաղեցրել է հենց Կուրտուան: Երկրորդ տեղում գտնվում է Ուգո Լյորիսը («Տոտենհեմը»), իսկ երրորդ տեղում` իտալացի Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»/ ՊՍԺ):