Ֆուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում Առաջարկը ընդունված է. Աշոտ Ֆարսյան ԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունը Արման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը


Ոսկե ստանդարտներն ունեն նաև ոսկե կանոններ.

Մամուլ
Թեմայի շուրջ զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ մոլեկուլային դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ Գևորգ Մարտիրոսյանի և նույն ախտորոշման կենտրոնի մոլեկուլային բջջագենետիկական լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանի հետ: 
 
Իհարկե, առաջին մեթոդի կիրառման նրբությունները հասկանալու համար նախ պետք է հարցնել՝
 
Ի՞նչ է ՊՇՌ մեթոդը, երբ կատարվում է հետազոտություն՝ ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ
 
Գենետիկ այս հետազոտությունն առաջին հայացքից բարդ է, բայց նաև հետաքրքիր: Գևորգ Մարտիրոսյանը, որն այս ոլորտում տարիների մեծ փորձ ունի, նախ բացատրում է.
 
«Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ժառանգական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ–ն: Բոլոր օրգանիզմներն իրարից տարբերվում են այդ ժառանգական նյութում առկա նուկլեինաթթուների հերթականությամբ: Նուկլեինաթթուները կոդավորող միավորներն են, որոնք թույլ են տալիս այս մեթոդի օգտագործմամբ գտնել մեր կողմից հետազոտվող ցանկացած հատված, որը պատկանում է բացառապես այդ օրգանիզմին: ՊՇՌ–ով մենք կարողանում ենք կատարել մի շարք հետազոտություններ. առաջինն ինֆեկցիոն բազմապիսի հարուցիչների հայտնաբերումն է: Հարուցիչներն իրենց հերթին բաժանվում են տարբեր տեսակների: Հետազոտությունների երկրորդ խումբը ժառանգական և ոչ ժառանգական հիվանդությունների հետազոտությունն է:
 
Ժառանգական հիվանդությունների դեպքում կան մուտացիաներ, այսպես կոչված՝ շեղումներ, որոնք ծնողներից փոխանցվում են երեխաներին: Այդ շեղումները կարող են բերել տարբեր հիվանդությունների: ՊՇՌ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել նաև այդ մուտացիաները»:
 
Ոչ միայն հիվանդությունների հայտնաբերում, այլև զարգացման ռիսկեր. ՊՇՌ–ն հստակությամբ ամենաբարձրն է
 
Նրա խոսքով՝ հետազոտությունների երրորդ խումբը մուտացիաների հետազոտությունն է. «Մենք կարողանում ենք հայտնաբերել նաև մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի այն, որ մեր հետազոտություններով հայտնաբերվում են այդ շեղումները, մեր հետազոտությունները թույլ են տալիս նաև ընտրել այն դեղորայքը, ըստ որի՝ ճիշտ ու արդյունավետ բուժում կկատարվի: Մենք կատարում ենք նաև պոլիմորֆիզմների հետազոտություն, որի շնորհիվ կարող ենք տալ տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը»:
 
Մասնագետը շեշտեց այն կարևոր բաղադրիչները, որոնք իրենց գործում որակ են ապահովում: Այդ առումով նա նախ մատնանշում է միջազգային ստանդարտներով կառուցված իրենց լաբորատորիան, որտեղ հետևում են բոլոր կանոններին:
 
Որո՞նք են այդ միջազգային ստանդարտները
 
«Նշված հետազոտության բոլոր փուլերը կատարվում են 3 առանձին սենյակներում՝ իրենց առանձին օդափոխությամբ: Յուրաքանչյուր սենյակում նաև առանձնացված բոքսեր կան: Սա շատ կարևոր է, իսկ թե ինչո՞ւ, նախ՝ բացատրեմ. հետազոտությունների մեջ ՊՇՌ–ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև կարողանում ենք նյութի շատ չնչին քանակությամբ, ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ հստակ ասել՝ հետազոտվող նյութի մեջ ինֆեկցիոն կամ մուտացիոն ագենտ կա՞, թե՞ ոչ: Ոչ մի այլ մեթոդ այսքան բարձր զգայողականություն և սպեցիֆիկություն չունի, որքան ՊՇՌ–ն է: Իսկ որպեսզի ապահովենք նշվածները, աշխատում ենք շատ մաքուր: Պետք է գրեթե ստերիլ միջավայր լինի, որովհետև նույնիսկ ոչ մաքուր օդը կարող է բերել պատասխանի շեղման: Այս ամենը հաշվի առնելով՝ լաբորատորիան կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»:
 
Այս կանոններով առաջնորդվելուց, լավագույն սարքավորումներով աշխատելուց զատ՝ «Դավիդյանց լաբորատորիաների» թիմի համար կարևոր մի ոսկե կանոն կա, որը կիրառվում է նաև ոսկե ստանդարտի՝ ՊՇՌ–ի հետազոտության դեպքում:
 
Ամենամեծ սխալը բացառված է. հետազոտությունը՝ մասնագետի աչքերով
 
Այս առումով Գևորգ Մարտիրոսյանը շեշտում է մասնագետի դերը և խոսում այն տարածված ամենամեծ սխալի մասին, որն առկա է ոլորտում:
 
«Տարածված սխալ կա, ըստ որի՝ ՊՇՌ մեթոդի վրա հիմնականում աշխատում են լաբորատոր մասնագետներ, որոնք չեն պատկերացնում գործընթացը և պատասխանը տալիս են՝ հիմնվելով սարքավորման տված պատասխանի վրա: Պետք է մասնագետը լինի գենետիկ, գենետիկական հետազոտություններին մոտ կանգնած և մոլեկուլային կենսաբանության հիմքերն ուսումնասիրած մասնագետ: Կեղծ դրական (այսինքն, երբ հիվանդությունը չկա, բայց սարքավորումը կեղծ դրական պատասխան է տալիս–խմբ.) պատասխանները լինում են ոչ միայն սարքավորման, այլ մասնագետի հմտության պակասի պատճառով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սարքավորումն իր ավտոմատ պատասխանների 10–ից մեկը տալիս է կեղծ դրական: Սա չգիտեն շատերը և պարտավորել են չեն իմանալ՝ ի տարբերություն այդ ոլորտում մասնագիտացածների: Այդ իսկ պատճառով մենք բոլոր պատասխանները հետազոտում ենք մեր աչքերով, վերջնական պատասխանի արդյունքների հստակությունը մենք ինքներս ենք նայում և նոր տալիս պատասխանը: Եթե տեսնում ենք, որ այդքանից հետո կասկածելի պատասխան ունենք, ոչ մի դեպքում չենք տալիս այն: Հետազոտությունը կրկնում ենք մեր հաշվին, մինչև պացիենտը հստակ պատասխան ստանա՝ արդյո՞ք ունի ինչ–որ հիվանդություն, թե՞ ոչ: Եվ այս ամենի արդյունքն այն է, որ «Դավիդյանց լաբորատորիաներում» վերոնշյալ ամենամեծ սխալը բացառված է:
 
Մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ հանդիսացող մեթոդներից հաջորդի՝ Fish մեթոդի հիմքում ևս կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին արդեն պատմում է լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը: 
 

Ո՞րն է հաջողությամբ կիրառվող Fish մեթոդի արդյունավետության հիմքը

«Այս մեթոդն օգտագործվում է թե՛գիտական հետազոտությունների, թե՛ կլինիկական և թե՛ նաև օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով: Fish–ի հիմքում ԴՆԹ–ի կոմպլիմենտարության սկզբունքն է: «Դավիդյանց լաբորատորիաներում» տվյալ մեթոդը կիրառում ենք նաև օնկոլոգիական տարբեր հիվանդությունների գենետիկական ախտորոշման նպատակով: Մեթոդը մեզ մոտ կիրառվում է բավականին հաջողությամբ, ունենք համապատասխան լաբորատորիաներ՝ զինված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, համագործակցում ենք գերմանական ընկերությունների հետ՝ տվյալ հետազոտությունները գերմանական արտադրության սարքերով ու նյութերով ենք կատարում: Մեզ մոտ կա համակարգչային ծրագրերի այն հագեցվածությունը, որն անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը կատարելու համար»,–ընդգծում է Լ. Պողոսյանը:

Նա միաժամանակ աշխատանքի արդյունավետության մոտ հիսուն տոկոսը մասնագետի գործոնով է պայմանավորում. «Այս մեթոդի հիմքում ևս մեծ է այդ գործոնը, որովհետև, իհարկե, մանրադիտակ է կիրառվում, բայց վերլուծությունը կատարվում է աչքով: Այս առումով ևս ավտոմատացված համակարգչային ծրագրերն ընդամենը օգնության չնչին լումա ունեն: Մասնագետի գործոնով է պայմանավորված արդյունքը, և մասնագետը պետք է հետևի միջազգային ուղեցույցներին, դրանցում առկա հնարավոր փոփոխություններին, նորամուծություններին: Այդ նորամուծությունների ներդրման առաջին իսկ օրվանից մասնագետը դրանք պետք է կիրառի իր շարունակական աշխատանքում: Այդ կանոններին հետևելը շատ կարևոր է»:

Համագործակցություն կամ՝ այն, ինչից կախված է ճշգրտության բավականին մեծ տոկոսը

Բացի վերոնշյալ սկզբունքից, որով առաջնորդվում են ախտորոշման կենտրոնում, Լ. Պողոսյանը մի կարևոր առանձնահատկություն էլ է նշում, որին պետք է հետևեն նաև շատ լաբորատորիաներ:

«Միջազգային ուղեցույցների կանոնների մեջ ներառված է մի շատ կարևոր դրույթ, որը բջջագենետիկի և ախտաբանի համագործակցությունն է: Ճշգրտության բավականին մեծ տոկոսը կախված է հենց այդ համագործակցությունից: Շատ լաբորատորիաներում չկա այդ համագործակցությունը: «Դավիդյանց լաբորատորիաներում» համագործակցության գործոնը եղել է առաջին պայմաններից մեկը, որը և հանդիսանում  է վերջնական արդյունքի հիմնական երաշխավորը»,–ասաց նա:

«Դավիդյանց լաբորատորիաներում» աշխատում են քաղաքացուն հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ նաև նշված հետազոտությունների պատասխանները: Ախտորոշման կենտրոնի աշխատակիցներ Գ. Մարտիրոսյանն ու Լ. Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում են, որ հնարավորին արագ պատասխան տալու առավելությունը իրենց դեպքում երբեք չի կարող որակի հաշվին լինել: 

 
Հազարավոր նոր գործի տեղեր հյուրընկալության և գինեգործության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԱբովյանում էլ քաղաքացիների դիրքորոշումը հստակ էր` պետք է ազատվել այս իշխանությունից, և միասնաբար դա հնարավոր է. Իշխան Սաղաթելյան«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանումԲացառիկ առաջարկ ընտրություններից առաջ. Էդմոն ՄարուքյանՖուտզալի Եվրո-2026․ Հայաստան-Չեխիա՝ 5-4 Կոտայքում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes» Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզումԱռաջարկը ընդունված է. Աշոտ ՖարսյանԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Հունվարի 23-ից մեկնարկեց «Մեր ձևով» շարժման լոռեցի երիտասարդների 2-րդ հավաքը` Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկումՄեր թիմի համար կարևորագույն նախապայման են մաքուր ձեռքերն ու պրոֆեսիոնալիզմը. Նարեկ ԿարապետյանՆիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 25-ի համար Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել» է անապատըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Դիվանագիտությունը լուսանկարվելը չէ. Թրամփ, Ալիև և Դավոս. ի՞նչ է սպասվում ՀայաստանինԱԺ գործող ռեժիմի ներկայացուցիչները մեծ արագությամբ՝ գործող բոլոր պրոցեդուրաների խախտմամբ, ընդունեցին հակաՀայաՔվե օրենքը, որով ցանկանում են արգելել մեր կառույցի դիտորդական գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԵրբ Սամվել Կարապետյանը խոստանում է, վստահ եղեք` դա լինելու է․ «Մեր ձևով» Համակարգը փաթեթավորել են, բայց փաթեթավորման տակ դրել են փտած ապրանք, որը հնարավոր չի լինելու օգտագործել․ Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին Մենք պետք է խոսենք մարդկանց մասին՝ այն մասին, թե ինչպես ենք մարդկանց դուրս բերելու աղքատությունից. Նարեկ ԿարապետյանԸնդդիմադիր լինելը բավարար չէ․ անհրաժեշտ են հստակ համակարգային փոփոխություններ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է 2025թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկը. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է Ես հայտարարում եմ, որ ունենք հստակ գործողությունների պլան, որի շնորհիվ հնարավոր է ընդամենը 1 տարում թոշակները դարձնել 150.000 դրամ. Նաիրի ՍարգսյանԵրբ պատգամավորին ստիպված ես օրենք բացատրել. Գոհար ՂումաշյանԱդրբեջանը մտնում է Հայաստան ոչ թե զենքով, այլ բենզինով և այլ ապրանքներով․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ էր Սոլովյովի «ուզածը». Էդմոն Մարուքյան
Ամենադիտված