Հակառակորդը 107 միլիմետրանոց հրթիռներ է կիրառում. ԼՂՀ ՊՆ (ֆոտո)
ՀասարակությունՕգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային եւ հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը եւ շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: