Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 6-12 շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Եվրոպայում ավիացիոն վառելիքի գները հասել են ռեկորդային բարձրակետի Կմնա՞ Ֆլիկը «Բարսելոնա»-ում, թե՞ ոչ․ Լապորտայի մեկնաբանությունը ԱՄՆ-ը շուտով կկարողանա հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը․ Թրամփ


Ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում

Հասարակություն
Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել:
 
«Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը», իր թիրախում կրկին պահելով ու մեղադրելով նախորդ իշխանություններին, բավականին ագրեսիվ քարոզարշավ սկսեց: Բացի այդ, ինձ համար զարմանալի է, որ քարոզարշավին մասնակցող գործիչներն իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում իրենց լիդերի հետ:
 
Որքան էլ ժողովրդավարություն լինի, պետք է նշել, որ այդ հայտարարություններից բխող բացթողումների և սխալների համար պատասխան է տալիս հիմնականում կուսակցության լիդերը: Բացի այդ, Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես կոնկրետ ծրագրերի վերաբերյալ որևիցե բան չեմ արձանագրել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, արդեն անհետաքրքիր է, թե նախորդ իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել: Մենք բոլորս դա շատ վաղուց գիտենք, բայց անընդհատ նրանց սխալների վրա կենտրոնանալն արդեն սխալ է: Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով պետք է հանդես գան, որոնք պետք է ներկայացնեն կոնկրետ մասնագետներ: Հակառակ դեպքում, այդ քարոզարշավը միմիայն տեղավորվում է ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում»:
 
Քաղաքագետն ընդգծեց՝ բոլորովին այլ քարոզարշավի էր սպասում: «Սպասում էի, որ կոնկրետ ծրագրերի, գաղափարների «պրեզենտացիա» պետք է լինի, որոնք հնարավորինս պարզ ու հստակ կներկայացվեն հասարակությանը, և քաղաքացիների համար հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագիր ունեն և ինչ տեսլականով են առաջ շարժվում: Բայց քարոզարշավի առաջին իսկ օրը հիասթափվեցի: ՔՊ– ից եղավ մի հայտարարություն, որը քննադատվեց, հետո փորձեցին մեղմել այն, իսկ Ն. Փաշինյանը փորձեց պաշտպանել Սասուն Միքայելյանին՝ նախորդ իշխանությունների վրա ցեխ շպրտելով: Բայց այդպես չեն պաշտպանվում: Նախ՝ ընդհանրապես չպետք է արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբորբոքեն մարդկանց, որ հետագայում էլ ստիպված չլինեն այն պաշտպանել ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,–ասաց նա: 
 
Բացի ծրագրային ու գաղափարական պայքարի բացակայության խնդրից, քաղաքագետն ավելացրեց. «Մենք չտեսանք նաև ավելի հանգիստ պայքարի մեկնարկ: Ագրեսիվ հռետորաբանությունը պետք է մնար անցյալում. մենք պետք է ունենանք ավելի հանգիստ մթնոլորտում ձևավորվող Ազգային ժողով, բայց առաջին իսկ օրվանից՝ կրկին «վախեցնել», «մատ թափ տալ» և այլն: Ինքս եմ տուժել նախորդ իշխանությունների անպատժելիության հետևանքներից, բայց անընդհատ այդ ամենի մասին ասելն արդեն նորմալ չէ: Այն փաստը, որ ժողովրդական ըմբոստության արդյունքում ընդամենը մի քանի օրում նրանք զրկվեցին իշխանությունից, ցուցիչն է այն բանի, որ նախորդների սխալները բոլորը գիտեն: Հիմա անընդհատ հիշեցնելու կարիքը չկա: Ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, փոխեն քարոզարշավի ոճը, բառապաշարը, և փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, տեսլականը, ինչպիսի Հայաստան են տեսնում ապագայում, ինչպես պետք է մաքրեն «ավգյան ախոռները», որոնք ժառանգել են, կամ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:
 
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քարոզարշավը կրկին տանում են «սևերի և սպիտակների», «չարերի ու բարիների» ուղղությամբ, ինչն այսօր ճիշտ չէ:
 
Իսկ թե ո՞ւր կտանի այդ հռետորաբանությունը, քաղաքագետը նկատում է. «Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կարծում էին, որ իրենց անպատժելիությունն անսահմանափակ է: Իսկ ո՞ւր տարավ այդ ճանապարհը՝ բոլորս տեսանք: Նոր իշխանություններն այդ ամենից պետք է հետևություններ անեն, և պետք է զգույշ լինեն իրենց հռետորաբանության առումով. «կպատժենք», «կվախեցնենք» հռետորաբանությունը ևս տանելու է «բեսպրեդելության»: Իսկ հիմա հասարակությունը բավականին կուշտ է մատ թափ տալուց, ձերբակալություններից ու վերջում նաև այդ ձերբակալվածներին ազատ արձակելուց: Այդ ամենով էլ հասարակությանը չես զարմացնի: Հիմա կոնկրետ գործի ժամանակն է: Եվ ես հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի խոհեմ կգտնվեն, և այս նախընտրական փուլում իրավիճակը չեն սրի: Դա բացարձակ պետք չէ, իսկ եթե իրավիճակը սրվի, ապա սևերի և սպիտակների բաժանումը եթե ոչ առաջիկայում, հետագայում անպայման իր հետևանքները կունենա: Իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ ունենա հակառակորդներ, միևնույն է, բոլոր պարագաներում ավելի զգոն ու խոհեմ պետք է լինի, որովհետև իշխանություն ունենալը ավելի մեծ պատասխանատվություն է»:
Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը․ Թրամփը հայտնել է՝ Իրանում խnցված F-15 կnրծանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկվելու մասին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 6-12 շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Միշտ չէ, որ ետ նայելը ներկայից փախուստ է». Արաքսյա ՄելիքյանՂրիմում կործանվել է ռուսական ռազմական ինքնաթիռ․ զոհվել է 29 մարդՀայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանըՍարավան-Գորայք ավտոճանապարհին բուք էԷրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանային հարցեր են քննարկելՇնամարտի տեսանյութից հետո երեք անձ ձերբակալվել է. ՆԳՆԱյն կհարվածի ձեր երիկամներին և կխաթարի ձեր հորմոնները. արդյո՞ք հնդկաձավարը իսկապես վտանգավոր էԱպրիլի 6-ին, 7-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում ապրիլի 5-ից 9-ին«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՀայկական համայնքները տագնապի մեջ են. Արամ ԱռաջինՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՓոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանԻրանը հրթիռներով հարվածել է կենտրոնական ԻսրայելինԶելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա Գևորգյան«Մանչեսթեր Սիթին» 4-0 հաղթեց «Լիվերպուլ»-ին և անցավ Անգլիայի ՖԱ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Նարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում էՍերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահՀՀԿ դիրքորոշումը արտաքուստ ինքնազոհողության, իսկ քաղաքական առումով` նեղ թիմայինը ստորադասելու և հավաքական գործին մեծ սատարում բերելու որոշում է. Աբրահամյան«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանԴավիթը դեռ վերակենդանացման բաժանմունքում էIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված