Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին


Վրաստանի ընտրությունները կարևոր են Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների համար. վրացի լրագրող

Միջազգային

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի խաղադրույքներն աննախադեպ բարձր են թե՛ Վրաստանի և թե՛ Արևմուտքի համար: Կա՛մ Վրաստանը ցույց կտա, որ հաղթահարել է հետխորհրդային տրանսֆորմացիան և անցել կայուն ժողովրդավարության վարչակարգի՝ վաստակելով եվրոպական ընտանիքին միանալու իրավունքը, կա՛մ ժողովրդավարացման պատկերը մեծ անկում կապրի` երկիրը վերադարձնելով հետսովետական ճահճի մեջ: Այս մասին The Washington Post-ում գրում է Ամերիկայի ձայնը կազմակերպության Վրաստանի մասնաճյուղի թողարկած Washington Today շաբաթաթերթի թղթակից Իա Մեուրմիշվիլին:

Նրա խոսքով` այժմ ամենակարևորն այն է, որ չորեքշաբթի ընտրություններն անցնեն խաղաղ, արդար և ազատ, իսկ երկու կողմերն ընդունեն արդյունքները` անկախ նրանից, թե ով կհաղթի: Հոկտեմբերի 28-ին առաջին փուլում զգացմունքների տեղատարափ էր, և քաղաքական բանավեճը ողողված էր փոխադարձ վիրավորանքներով, իսկ բռնության և հասարակական բախումների հավանականությունը չափազանց մեծ էր: Երկրորդ փուլի խաղաղ և միջազգայնորեն ընդունելի արդյունքները կարող են վերականգնել ազգային միասնությունը` Վրաստանը վերադարձնելով իր եվրոպականացման ուղուն:

2012-ին Վրաստանին հաջողվեց անցկացնել արդար ժողովրդավարական ընտրություններ, որոնցով երկրի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: «Այժմ` 6 տարի անց, Վրաստանում տեղի է ունենում հերթական կարևորագույն ժողովրդավարացման գործընթացը, որտեղ կառավարության առաջադրած թեկնածուն չի հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը: Արդյունքում տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլ, ինչը վկայում է իրական ժողովրդավարական համակարգի ձևավորման մասին»,- գրում է հեղինակը:

Եթե երկրում արդար ընտրություններ չանցկացվեն, ապա Արևմուտքում դա կընդունեն որպես նշան, որ Վրաստանը պատրաստ չէ դեռևս դառնալու եվրոպական ընտանիքի անդամ, ինչը ողբերգական կլինի նրանց համար, ովքեր պայքարել են երկիրն այս օրվան հասցնելու համար: Իսկ հաջող ընտրությունների արդյունքում, ըստ հեղինակի, վրացիները կհաստատեն, որ իսկապես արևմտյան մտածողությամբ, ազատասեր ժողովուրդ են, որն արժևորում է բաց հասարակության առկայությունը: Նման արդյունքը պետք է որ Վրաստանը դարձնի տրանսատլանտյան ընտանիքի անդամ:

Հեղինակը գրում է, որ այս ամենը կարևոր է ոչ միայն Վրաստանի, այլև Արևմուտքի համար: Եթե Վրաստանին հաջողվի վերածվել զարգացող շուկայական տնտեսությամբ կայուն ժողովրդավարական հասարակության, ապա դա մեծ ազդեցություն կունենա Ուկրաինայի, Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների համար, այդ թվում` Ռուսաստանի:

Ուստի Վրաստանը և Արևմուտքը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նախագահական ընտրությունները հաջողությամբ պսակվեն: Վրացիները պետք է ապահովեն ազատ և արդար ընտրություններ, Արևմուտքն էլ օգնի այդ հարցում և հաջողության դեպքում՝ ընդարձակի աջակցությունն ու համագործակցությունը` ի վերջո Վրաստանին ընդունելով եվրոպական երկրների շարքը:

«Սա իսկապես համակողմանի հաղթանակ կլինի Վրաստանի, Արևմուտքի և հետխորհրդային ժողովրդավարացման փորձի համար»,- գրում է հեղինակը:

«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն Մանվելյան
Ամենադիտված