Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են հարսանքավորի՝ «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ն ու հողի մշակի «Ջորին»
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 88 UF 888 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 34 OM 087 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՏԵՂ