Հայաստանում 1 աշխատողի կողմից ստեղծվող դրամական արդյունքը զարգացած երկրների ցուցանիշներից 12 անգամ պակաս է
ՀասարակությունՀայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 դոլարին համարժեք արդյունք, ինչը զարգացած տնտեսություն ունեցող երկրների արդյունքներից 12 անգամ պակաս է: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12-14 անգամէ բարձր, ԱՄՆ-ում առնվազն 10 անգամ: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավորհատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը բարձրանա: Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ մարդկային ներուժը ՀՀ-ում բավականաչափ բարձր է, և դա այն առավելությունն է, որը մենք պետք է փորձենք օգտագործել առաջիկայում: Դրան համարժեք համապատասխան սարքավորումներով ու տեխնոլոգիաներով ապահովումն այն հիմնական ճանապարհն է, որ պետք է անցնի մասնավոր հատվածը` արտադրողականության խնդիրը լուծելու համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա խոսքով` այս խնդրում հիմնական գործիքը, որ շարունակում է մնալ ուժի մեջ, դա ներդրումային ծրագրի շրջանակներում կազմակերպությունների կողմից Հայաստան ներկրվող սարքավորումների և տեխնոլոգիաների հարկազատումն է, որոնք տարբեր ծրագրային ձևաչափերով իրագործվել են և շարունակելու են իրագործվել:
«Մեծ ցանկ կա՝ հատկապես կապիտալ նշանակության ապրանքների, որոնք սահմանիններմուծման ժամանակ ազատված են հարկերից: Այս տարի առաջարկել ենք ցանկը լրացնելայն սարքերով, հումքով, որոնք Հայաստանում չեն արտադրվում, և չկա արտադրելուհնարավորություն: Եթե լինի հնարավորություն հումք կամ սարք ստեղծելու, կամ լինիարտադրող, ապա ներկրվող ապրանքները հարկերից ազատ արձակելով՝ մենք կստեղծենքանհավասար պայմաններ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը: