Թուրքիայի օդուժի պատվիրակությունը համատեղ զորավարժությունների համար ժամանել է Ադրբեջան
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի ռազմաօդային ուժերի ճարտարագիտա-տեխնիկական պատվիրակությունը “TurAz Qartalı - 2015” համատեղ զինավարժանքներին մասնակցելու համար ժամանել է Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, Թուրքիայի եւ Ադրբեջանի օդուժի համատեղ զինավարժանքներին պետք է մասնակցեն 30-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում` MiQ-29, F-16 կործանիչներ, Su-25 հարձակողական ինքնաթիռներ, F-4E ռմբակոծիչներ, C-130 Հերկուլես ռազամատրանսպորտային ինքնաթիռներ, Mi-35 մարտական, Mi-17 եւ Sikorski UH-60 մարտական-տրանսպորտային, Cougar AS532 որոնողական-փրկարար ուղղաթիռներ: