Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Ֆրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին


Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Միջազգային

Նոյեմբերի 19-ին Մինսկում կայացան Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները: Երկու նախագահներն էլ բարձր են գնահատել երկրների միջեւ առկա համագործակցությունը եւ անձնական հարաբերությունները: Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները երկուստեք որակվել են որպես ռազմավարական գործընկերային: Ալիեւ-Լուկաշենկո առանձնազրույցը տեւել է շուրջ երկու ժամ, դրան հետեւել են բանակցություններ ընդլայնված կազմով: Բանակցությունների ընթացքում հիմնական շեշտը դրվել է առեւտրատնտեսական եւ լոգիստիկ համագործակցության վրա:

Ընդհանրապես, հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում: Կողմերը բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել միմյանց հասցեին: Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում Ադրբեջանն ընկալում են որպես շատ բարեկամական, եղբայրական երկիր, որի հետ ամենատարբեր մակարդակներում հաստատվել են լավ հարաբերություններ։ Ալիեւն իր հերթին նշել է, որ ադրբեջանական հասարակության մոտ միշտ դրական զգացմունքներ են առաջանում Բելառուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս:

«Ադրբեջանում Բելառուսը դիտարկում են որպես եղբայրական երկիր եւ ամենամոտ գործընկերներից մեկը ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ դրան նպաստում են նաեւ երկու երկրների միջանձնային հարաբերությունները:

Ալիեւը նշել է նաեւ, որ Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց սատարում են «բոլոր միջազգային կառույցներում»: Այս ակնարկը վերաբերվում էր նաեւ ՀԱՊԿ-ին, որտեղ Բելառուսը պարբերաբար հակահայկական քայլերի փորձեր է կատարում՝ այդպիսով սատարելով Ադրբեջանին:

Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որի մեջ արձանագրել են «անցումը համագործակցության եւ բարեկամության նոր մակարդակին»: Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ Արցախյան հարցին. «Հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Հայտարարությունում նախագահները նաեւ ընդգծել են հակամարտության՝ սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության վրա հիմնված խաղաղ կարգավորման կարեւորությունը: Բելառուսի այդ դիրքորոշման համար Ալիեւը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ «իր եւ ադրբեջանցի ժողովրդի անունից»:

Հայտարարությունը գործնական առումով անիմաստ է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից բացի ոչ ոք մանդատ չունի այս խնդրով զբաղվելու: Այն, խոշոր հաշվով, նաեւ անբովանդակային է՝ ելնելով նրանից, որ դրանում նշված չի Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւորագույն դրույթներից մեկը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այդուհանդերձ, հայտարարության առկայության փաստը եւ «հակամարտության խաղաղ կարգավորման» կարեւորումը ողջունելի կլինեին, եթե կողմերը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն չկնքեին: Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ հուշագիր է ստորագրվել, որն, ըստ Ալիեւի, «ամենակարճ ժամանակահատվածում կվերափոխվի Բելառուսից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պայմանագրի»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

Իրենց հրապարակային ելույթներում եւ ստորագրված փաստաթղթերում Լուկաշենկոն եւ Ալիեւը չեն անդրադարձել ՀԱՊԿ-ին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ զարգացող սկանդալը քննարկման առարկա չի եղել նրանց առանձնազրույցի ընթացքում: Իսկ այդ սկանդալի ֆոնին ռազմական հուշագրի ստորագրումը լուրջ ազդակ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի համար:

Ռուսաստանը ապրիլյան պատերազմից եւ թավշյա հեղափոխությունից հետո գործնականում զրկվել է Ադրբեջանին անհետեւանք զենք վաճառելու հնարավորությունից: Այժմ նման գործարքը հզոր բողոքի ալիք կբարձրացներ հայ հասարակության շրջանում, ինչը Ռուսաստանին ամենեւին պետք չէ: Բելառուսը, թերեւս, կփորձի հետագայում եւս օգտվել այդ իրավիճակից՝ ձգտելով լրացնել Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերումների ոլորտում Ռուսաստանի թողած բացը:

ՀԱՊԿ-ի տեսանկյունից խնդիրն ավելի խորն է: ՀԱՊԿ անդամ պետության կողմից նոմինալ դաշնակցի հակառակորդին զենքի մատակարարումն, ամենայն հավանականությամբ, ավելի կխորացնի ճգնաժամը կառույցի ներսում եւ կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել ռազմաքաղաքական միավորման տրամաբանությունը: Բելառուսն այս քայլով, ըստ էության, անիմաստ է դարձնում ՀԱՊԿ-ի գործոնը: Ամեն դեպքում ժամանակ դեռեւս կա, եւ այս հարցերը կարող են բարձրաձայնվել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված