Հենրիխ Մխիթարյանը` վիրակապված ոտքով (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումsport.news.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Ինգոլշտադտի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնությաներկրորդ տուրի խաղում:
Բունդեսլիգայի նորեկի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը լուսանկարվել է երկրպագուների հետ, իսկ նրա ոտքը եղել է վիրակապված: Ինգոլշտադտում Հենրիխը 28-րդ րոպեին վնասվածք էր ստացել մրցակցի հետ բախման հետեւանքով: «Բորուսիայի» բժիշկները հայ կիսապաշտպանին անմիջապես օգնություն էին ցուցաբերել խաղադաշտից դուրս, ինչից հետո նա վերադարձել էր դաշտ՝ շարունակելով խաղը: Գոլային փոխանցում կատարելուց հետո Մխիթարյանը փոխարինվել էր 74-րդ րոպեին:
Խաղից հետո Հենրիխը ֆեյսբուքյան էջում գրել է հետեւյալը. «Հիանալի պահ է, երբ դու մրցաշարային աղյուսակի առաջատարն ես»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) ազգային թիմերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին: