Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Մահացել է լուսանկարիչ Զավեն Բշտիկյանը

Հասարակություն

Նոյեմբերի 10-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ լուսանկարչական լրագրության հիմնադիրներից, խորհրդահայ շրջանի ամենագործունյա լուսանկարիչներից մեկը` Զավեն Հովսեփի Բշտիկյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ժուռնալիստների միությունից:

Զավեն Բշտիկյանը ծնվել էր 1930 թվականին Բեյրութում և իր մասնագիտությանը ծանոթացել  հենց այնտեղ` դեռահաս տարիքում: 1946 թվականին Հայաստան ներգաղթելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Այստեղ նա հմտացել է լուսանկարիչ Պարգև Չոլագյանի ղեկավարության ներքո:

Այդ ժամանակից սկսած Զավեն Բշտիկյանն անշրջանցելի մասնակցություն է ունեցել հայաստանյան ֆոտոլրագրությանն ու իր ծանրակշիռ ավանդն է բերել լուսանկարչական լրագրության հայկական դպրոցի կայացմանը:

Իր ավելի քան կեսդարյա ստեղծագործական գործունեության ընթացքում Բշտիկյանն իր լուսանկարներով հագեցրել է հայկական բացառապես բոլոր թերթերի և ամսագրերի էջերը: «Սովետական Հայաստան», «Հայաստանի աշխատավորուհի», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան», «Գիտություն և տեխնիկա», «Երեկոյան Երևան»… ահա լրատվամիջոցների այն ոչ ամբողջական ցանկը, որոնց էջերում հայ ընթերցողն ամեն օր հանդիպում էր Զավեն Բշտիկյանի լուսանկարներին: Բշտիկյանը կարողացել էր ստեղծել մի ստվար լուսանկարչական պատկերասրահ, որը եզակի է հայ լուսանկարչության պատմության մեջ թե՛ իր ծավալով, և թե՛ իր մշակութաբանական արժեքով: Նրա նատուրալիստական ֆոտոները ներկայացնում էին կյանքի բոլոր բնագավառներում ընդգրկված անհատներին:

 



Այս ընդարձակ արխիվի մեջ հատուկ տեղ էին զբաղեցնում նորաձևությունը գովազդող լուսանկարները: Այսօր հայաստանյան դիզայնի այս բնագավառի պատմության մասին կարելի է պատկերացում կազմել միայն իր լուսանկարների միջոցով:

Լրագրողական լուսանկարչությունից բացի, Զավեն Բշտիկյանը նաև գեղարվեստական լուսանկարչության ներկայացուցիչ էր: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միութենական մրցույթների: Լենինգրադում կայացած համամիութենական գլխավոր ստուգատեսում արժանացել  է հատուկ մրցանակի և արծաթե մեդալի:

Զավեն Բշտիկյանը կյանքի ողջ ընթացքում տարված է եղել նաև գեղանկարչությամբ: Նկարչության հանդեպ այդ սերն ակնհայտ է նրա գունավոր լուսանկարներում, որոնք անկասկած նրա առավել կատարելագործված աշխատանքներն են:

Զավեն Բշտիկյանը հիրավի համարվում է լուսանկարչական լրագրության ականավոր ներկայացուցիչներից մեկը, որի նորարարությունները և ուրույն մոտեցումներն իսկապես հարստացրել են հայ լուսանկարչական դպրոցի ավանդույթները:


Զավեն Բշտիկյանի կենսագրությունը

 


Ծնվել է 1930թ. Բեյրութում, տոհմիկ զեյթունցիների ընտանիքում: Հաճախել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը: 1946թ. Ներգաղթել է Հայաստան և  անմիջապես աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես ֆոտոթղթակից: Աշխատանքային կեսդարյա գործունեության ընթացքում թղթակցել է հայաստանյան գրեթե բոլոր թերթերին և ամսագրերին: Մասնագիտական գործունեությունն ավարտել է «Սովետական Հայաստան» օրաթերթում՝ որպես դրա ամենաբազմամյա ֆոտոթղթակից: Հայաստանի անկախացումից հետո թղթակցել է «Մունետիկ» շաբաթաթերթին:

Զավեն Բշտիկյանն ամուսնացած էր: Ուներ 2 որդի և 6 թոռների երջանիկ պապիկ էր:

Զավեն Բշտիկյանի  հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին 
Սան Լազար սգո սրահում` Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 13-ին ժամը 14:00-ին նույն տեղից:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված