Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է ՄՅՈւ-ի հետ խաղից հետո նետվել դեպի Սթերլինգը
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած դերբիից անմիջապես հետո (3:1) նետվել դեպի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգն ու էմոցիոնալ կերպով ինչ-որ բան խոսել նրա հետ:
Գվարդիոլան ու Սթերլինգը, որը վերջերս է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2023 թվականը, որոշ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսել են, և ասուլիսի ընթացքում Գվարդիոլային հարցրել են այդ մասին:
Պարզվել է, որ իսպանացին գոհ չի եղել խաղավարտին Սթերլինգի գործողություններից: 23-ամյա ֆուտբոլիստը վերջին րոպեներին պարային շարժումներ է կատարել գնդակի մոտ.
«Նա ինչ-որ բան էր անում ոտքերով, կարելի էր դրանից խուսափել: Նա երիտասարդ է ու դեռ աճելու շատ տեղ ունի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: