Վերին լարսում մնացած հայ վարորդներն ահազանգում են` առանց կաշառքի չեն կարողանում հատել սահմանը. Shamshyan.com
ՀասարակությունԵրեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ:
Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները ասել են, որ արդեն 3-4 օր է, անորոշության մեջ են հայտնվել: «Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք:
Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում»,-ասել են նրանք:
Նրանք նշել են, որ ռուս սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում. «Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: