«Պանտերա»-ի աշխատակցին ծեծած գնդապետի որդին ինքնախոստովանական ցուցմունք է տվել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկելու գործով օգոստոսի 21-ին ոստիկանություն է ներկայացել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Թանգամյանի որդին՝ Հարություն Թանգամյանը տվել է ինքնախոստովանական բացատրություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:
Վարազդատ Խոցանյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն ծանր է: